Մատչելի հղումներ

Հարուստ եւ աղքատ երկրների միջեւ անջրպետը


Վերջերս կատարված ուսումնասիրություններից մեկի համաձայն, աշխարհում ավելանում է անջրպետը հարուստների եւ աղքատների միջեւ, եւ բնակչության երկու տոկոսը վերահսկում է աշխարհի երկրների հարստության հիսուն տոկոսից ավելին։

ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն, աշխարհի բնակչության մեկ տոկոսը վերահսկում է աշխարհի ամբողջ հարստության 40 տոկոսը ու հարստությունը կենտրոնացած է Ասիայում, Եւրոպայում եւ ԱՄՆ-ում։ Աշխարհի հարստության միայն տասը տոկոսն է գտնվում զարգացող երկրներում, որը չափվում է անշարժ գույքով եւ այլ ունեցվածքով։ Աշխահում մեկ միլարդ մարդ ապրում է օրական մեկ դոլար եկամտով.

՚՚Բարձր եկամուտ ունեցող երկրի բանվորի վաստակած մեկ դոլարի համեմատությամբ, զարգացող երկրի բանվորը վաստակում է 16 ցենտ՚՚։

Համաշխարհային Բանկի տնտեսագետ Մորիցիո Բուսոլոն համաձայն է, որ մարդկանց եկամուտների միջեւ անջրպետը խորն է, սակայն ասում է, թե այն կնվազի առաջիկա քսանհինգ տարում։ Բազմաթիվ վերլուծաբաններ շեշտում են, որ դանդաղ գործընթաց կլինի հարուստ եւ աղքատ երկրների միջեւ անջրպետի նվազումը։

Համաշխարհային զարգացման Վաշինգտոնյան կենտրոնի վերլուծաբան Դեյվիդ Ռուդմանն այս մասին ասում է.

՚՚Հարուստ երկրները հարուստ են, քանի որ ունեն արդյունաբերական զարգացման որոշակի պատմություն։ Իրական հարցն այն է, թե ինչպե՞ս կարող ենք օգնել մնացած երկրներին, որպեսզի անցնեն նույն գործընթացը, եւ նույնպես կարողանան ավելի լավ կացության հասնել՚՚։

Հարուստ եւ աղքատ երկրների միջեւ անջրպետը նվազեցնելու ներկայիս նախաձեռնություններից մեկը զարգացող երկրներում փոքր բիզնեսներին փոքր գումարներով ֆինանսավորելու ՄԱԿ-ի ծրագիրն է։

Համաշխարհային Բանկի փորձագետները կանխագուշակում են, որ միջազգային առեւտրի ընդլայնումը, տեխնոլոգիայի փոխանակումը եւ աշխարհում համագործակցությունը զարգացող երկրներում հավելյալ անձանց կհանի աղքատությունից առաջիկա 25 տարում։

XS
SM
MD
LG