Մատչելի հղումներ

Սպիտակ Տունը ներգաղթողների մասին


Նախագահ Ջորջ Բուշն ասում է, թե ցանկանում է Միացյալ Նահանգների կոնգրեսի հետ աշխատել ներգաղթի մի համապարփակ ծրագրի վրա:

Պարոն Բուշն ասում է, թե աջակցում է սահմաններն ամրացնելու եւ հյուր-աշխատողների ծրագրերի ընդլայնմանը, ապօրինի ներգաղթողներին ամերիկյան քաղաքացիություն շնորհելու հեռանկարով.

՚՚Ես խորապես համոզված եմ, որ կարող ենք, եւ պետք է ունենանք ներգաղթի համապարփակ ծրագիր…դա կարեւոր է մեզ համար, քանի որ մեր սահմաններն ամրացնելու, եւ ամերիկացի սահմանապահները, ում թիվը մենք ավելացրեցինք սահմաններում ու նրանց տրամադրեցինք նոր սարքավորումներ եւ սահմանների ավելի մեծ անվտանգություն, պետք է ստանան օգնություն ու ծրագիր, որը կասի. եթե գալիս եք Ամերիկա աշխատելու նպատակով, ապա այդ անելու համար կարող եք գալ օրինական ճանապարհով, ժամանակավորապես՚՚:

Սպիտակ Տան խոսնակ Թոնի Սնոուն ասել է, թե նախագահ Բուշը հասկանում է Միացյալ Նահանգներ մարդկանց ապօրինաբար մտնելն արգելելու, եւ արդե՛ն իսկ Միացյալ Նահանգներում գտնվող ապօրինի ներգաղթողների ապօրինաբար աշխատելն արգելելու անհրաժեշտությունը.

՚՚Առկա է մտահոգություն մարդկանց ինքնությունը պարզելու եւ ապօրինի ներգաղթողների հայտնաբերելու խնդրի դժվարության առնչությամբ: Մենք պետք է կարողանանք բացահայտել մարդկանց ինքնությունը: Այդ իսկ պատճառով, պարոն Բուշը խոսում է կեղծման չենթարկվող ինքնության վկայականների մասին:

Առկա է մտահոգություն, որ բիզնեսները թերեւս գիտակցաբար աշխատանքի են վարձում ապօրինի ներգաղթողների: Ներկայիս վարչակազմը ապօրինի ներգաղթողների գիտակցաբար աշխատանքի վարձելու համար տուգանքները վերջին տարիներին փոխարինել է քրեական պատժով եւ ունեցվածքի բռնագրավմամբ՚՚:

Ներկայիս համակարգը, ասել է պարոն Բուշը, մարդկանց հարկադրում է Միացյալ Նահանգներ մտնելու համար ապավինել մարդկանց գաղտնի փոխադրողների եւ կեղծարարների, որը հաճախ հանգեցնում է անմարդկային վերաբերմունքի: Ներգաղթի համապարփակ օրենսդրությունը, ասել է պարոն Բուշը, Միացյալ Նահանգների սահմանները ՚՚մարդասիրական ձեւով՚՚ ամրացնելու գլխավոր միջոցներից մեկն է:

XS
SM
MD
LG