Մատչելի հղումներ

Նախագահը ներկայացրեց Իրաքի պատերազմում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իրաքում բռնությունները դադարեցնելու նպատակով հեռուստատեսությամբ հայտարարեց լրացուցիչ 20 հազար ամերիկացի զինվորներ այնտեղ տեղակայելու մասին։ Չորեքշաբթի կատարած հայտարարության մեջ նախագահը ներկայացրեց Իրաքի պատերազմում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը, ինչպես նաեւ ընդունեց հակամարտության ընթացքում թույլ տրված սխալների պատասխանատվությունը։

Իրաքում լրացուցիչ զինուժի տեղակայումը նախագահի նոր ռազմավարության հիմնահարցն է։ Հավելյալ զինվորներ Իրաք ուղարկելու նպատակն է օգնել Իրաքի ուժերին դադարեցնելու հատվածախմբական բռնությունները, մասնավորապես Բաղդադում։ Նախագահ Բուշն իր ելույթում ընդունել է անցյալի սխալները.

՛՛Բաղդադում մեր ձախողումները երկու պատճառ ունեին, նախ, որ չունեինք բավարար թվով զորքեր Իրաքյան տարբեր շրջաններում անվտանգությունը պահպանելու համար, երկրորդ՝ մեր զորքերի վրա դրված էին մեծ սահմանափակումներ՝՝։
Ամիսներ շարունակվող ինքնասպան ռմբահարումների եւ այլ բռնարարքային գործողությունների հետեւանքով Բաղդադում սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Անցյալ տարի շիաների մզկիթի պայթեցումը պատճառ դարձավ երկրում սունի մեծամասնության եւ շիա փոքրամասնության միջեւ հատվածախմբական բռնությունների ծավալման։
Նախագահ Բուշը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը Բաղդատում տեղակայելու է անվտանգության իր ուժերը, բացելով պահակակետեր, ինչպես նաեւ անվտանգության ուժերը նախատեսում են մուտք գործել ապստամբների կողմից վերահսկվող շրջանները.

՛՛Վարչապետին եւ Իրաքի մյուս ղեկավարներին հստակեցրել եմ, որ ամերիկյան ներկայությունը հավերժ չէ։ Եթե Իրաքի կառավարությունը չհետեւի տրված խոստումներին, ապա վերջինս կկորցնի ոչ միայն ամերիկացիների աջակցությունը, այլեւ իրաքցիների վստահությունը։ Այժմ գործելու ժամանակն է՝՝։

Առաջնային խնդիր է աշխարհազորայինների խմբերի՝ հատկապես Մահդիի բանակի ցրումը, որի ղեկավարն է շիաների հոգեւոր առաջնորդ՝ Մոքթադա Ալ Սադրը։ Չնայած վերջինս պարոն Մալիքիի կարեւորագույն դաշնակիցն է, սակայն Իրաքի վարչապետը հայտարարել է հատվածախմբական բռնությունների նկատմամբ իր կառավարության անհանդուրժողականությունը։
Միաժամանակ պարոն Բուշը նշել է, որ Իրաքում հաղթանակի հասնելը Ալ Քայդայի եւ ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պատերազմի մի մասն է, եւ Միացայալ Նահանգները պետք է հաղթի։

Սակայն ընդիմադիր դեմոկրատները կասկածում են նախագահի նոր ռազմավարության հարցում։ Սենատոր Դիք Դըրբինը Ջորջ Բուշին ներկայացրեց իր կուսակցության դիրքորոշումը.

՛՛Նախագահի ծրագիրը Իրաքում, նոր քաղաքական ուղի ընտրելու փոխարեն ընթանում է սխալ ուղղությամբ՝՝։


Իսկ չորեքշաբթի ավելի վաղ երկու կուսակցությունների ղեկավարները հանդիպել էին նախագահ Բուշի հետ, ռազմավարությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու համար։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Պելոսին խոստացել էր նախագահի քաղաքականության շուրջ քվեարկություն անցկացնել։


՛՛Ամերիկացիները կորցրել են նախագահի քաղաքականության հանդեպ իրենց վստահությունը։ Նրա առաջարկությունները կներկայացվեն կոնգրեսի ունկնդրությանը եւ երբ կբացահայտվի Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների ճշմարտությունը, միայն դրանից հետո նախագահի առաջարկությունները կներկայացվեն կոնգրեսի քվերակությանը՛՛։

Կոնգրեսի հանրապետական ղեկավարները նախագահի հետ ունեցած իրենց հանդիպումից հետո իրենց աջակցությունն են հայտնել նախագահին։ Հանրապետական Ջոն Բոհները Ներակայուցիչների պալատի փոքրամասնության ղեկավարն է.


՛՛Կարծում եմ, որ վարչակազմը ներկայացրել է այնպիսի մի ծրագիրը, որը Իրաքում հաղթելու լավագույն ճանապարհն է՛՛։


Հանրության շրջանում կատարված հարցախույզները ցույց են տվել, որ ամերիկցիների մեծամանսությունը համաձայն չէ ԱՄՆ-ի նախագահի Իրաքում վարած քաղաքականության հետ։ Նախագահի ելույթի նպատակն էր ո՛չ միայն փոխել նրանց կարծիքը, այլեւ մեկ այլ հնարավորություն ընձեռել քաղաքականությանը՝ հաջողության հասնելու համար։

XS
SM
MD
LG