Մատչելի հղումներ

Պաշտպանել մարդու իրավապաշտպաններին


Ոչ-կառավարական կազմակերպություններն ու այլ գործիչներ աշխարհի երկրներում ջանում են պաշտպանել ազգային փոքրամասնությունների, աշխատավորների եւ կանանց իրավունքները: Նրանք նաեւ աշխատում են օգնել քաղաքակիրթ հասարակություններ կառուցելու, ազատ եւ արդար ընտրություններ կայացնելու եւ օրենքի վրա հիմնված ժողովրդավարական երկրներ ստեղծելու գործում:

Սակայն ոչ-կառավարական կազմակերպություններն ու գործիչները հարձակման են ենթարկվում այնպիսի երկրներում, ինչպես օրինակ, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ուզբեկստանն են: Բայց այս միտումը, ասել է Միացյալ Նահանգների արտգործնախարարի օգնական Բերի Լովենկրոնը, իր ծավալով համաշխարհային խնդիր է:

Բազմաթիվ ոչ-կառավարական կազմակերպություններ եւ գործիչներ օգնել են հարգանքն ավելացնելու մարդու իրավունքների եւ ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ, սակայն ոչ առանց մեծ զոհողությունների, ասել է ԱՄՆ արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը.

"Երբ ոչ-կառավարական կազմակերպություններն ու մարդու իրավապաշտպանները սկսում են հալածվել, խոչընդոտվում են ազատությունն ու ժողովրդավարությունը: Աշխարհի ժողովրդավարական երկրները պետք է հակազդեն դրան։ Մենք պետք է պաշտպանենք մարդու իրավապաշտպաններին":

Ոչ-կառավարական կազմակերպություններին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստեղծել է Մարդու իրավապաշտպանների հիմնադրամը: Այն ԱՄՆ արտաքին գործոց նախարարությանը հնարավորություն կընձեռի դրամական նպաստներ հատկացնել իրենց կառավարությունների կողմից հալածանքի ենթարկվելու հետեւանքով ֆինանսական աննախադեպ կարիք դիմակայող մարդու իրավապաշտպան գործիչներին:

Միացյալ Նահանգները մարդու իրավապաշտպաններին շնորհելու համար նաեւ հիմնել է երկու պարգեւ: Ազատության պաշտպանների պարգեւը կհանձնվի մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարությունն առաջ մղելու գործում բացառիկ խիզախություն ցուցաբերած օտարերկրացի անհատի, կամ ոչ-կառավարական կազմակերպության:

Դիվանագիտությունը հանուն Ազատության պարգեւը կհանձնվի բռնակալությանը վերջ դնելու գործում օգնած եւ ժողովրդավարությունն առաջ մղելու խնդրում իր ջանքերը ներդրած Միացյալ Նահանգների դիվանագետի: Միացյալ Նահանգները մնում է հանձնառու մի արտաքին քաղաքականության, որը խարսխված է անհատի իրավունքները պաշտպանելու վրա: Այդ քաղաքականության գլխավոր տարրը ոչ-կառավարական կազմակերպությունները պաշտպանելն է:

"Ազատության գործը", ասել է ԱՄՆ արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը, "չի կարող ավարտին հասցվել մեկ օրում եւ այն հրատապ գործ է, որը չի կարելի ուշացնել": Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել բոլոր ազատ երկրների հետ պաշտպանելու նրանց՝ ովքեր պայքարում են մարդու արժանապատվության եւ ժողովրդավարության համար:

XS
SM
MD
LG