Մատչելի հղումներ

Իրաք. աղոթքներն ու քաղաքականությունը


Իրաքում հատվածախմբերի միջեւ հարձակումներում սովորաբար ընդգրկած են սունի եւ շիա մահմեդականները, սակայն երկուշաբթի օրը, Սուրբ Ծննդյան Օրը բռնարարքային գործողություններն ուղեկցեցին քրիստոնեական տոնը։

Իրաքի այս քրիստոնյաները Սուրբ Ծննդյան օրը տոնեցին Բաղդադի Կարադահի շրջանում գտնվող մի եկեղեցում։ Սակայն այս տարի նրանց թիվը նվազ էր Իրաքում անվտանգության կացությունը վատթարանալու եւ սունիների ու շիաների կողմից քրիստոնյաների հալածվելու հետեւանքով։

Միաժամանակ, Սուրբ Ծննդյան տոնից առաջ բրիտանական զինուժերը քանդեցին Բասրայում գտնվող մի ոստիկանատուն։ Բրիտանացի պաշտոնատարներն ասում են, թե գործողոււթյան նպատակն այնտեղ ոստիկանների մի խմբի ցրելն էր, որն ընդգրկված էր սպանություններում, առեւանգումներում եւ այլ հանցագործուններում։

Իսկ Վաշինգտոնում նախագահ Բուշը հանդիպեց երկրի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին, ով նախագահին զեկուցեց Իրաք իր այցելության մասին։ ԱՄՆ վարչակազմը քննարկում է հավելյալ զինուժ ուղարկել Իրաք, որը խնդրի շուրջ բուռն բանավեճ է առաջացրել Վաշինգտոնում։

Դեմոկրատ սենատոր Քրիստըֆր Դոդը նոր է վերադարձել Բաղդադից.

՚՚Դեռեւս հստակ չէ ռազմավարությունը, թե ինչ է անհրաժեշտ անել Իրաքում, եւ այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հավելյալ 30 հազար զինվոր Բաղդադ ուղարկելը սխալ կլինի, եւ մեզ համար նույնիսկ նոր դժվարություններ կառաջանան առաջիկայում՚՚։

Սակայն հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով վերջերս է այցելել Իրաք, ասում է թե այդ երկրում ժողովրդավարական կարգեր հնարավոր չեն, մինչեւ վարչապետ Նուրի Ալ-Մալիքին չզսպի աշխարհազորային մարտիկներին.

՚՚Այսքան բռնարարքներով քաղաքական լուծում չի լինի։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ զինուժի թվաքանակն ավելացնելը չափազանց անհրաժեշտ է՚՚։

Իրաքում գտնվող ամերիկացի զորահրամանատարները զինուժի թվաքանակն ավելացնելու կոչ չեն արել։ Մինչ նախագահ Բուշն ասում է, թե իր որոշումները հիմնում է այդ զորահրամանատարների խորհրդի վրա, նախագահը խորհում է Իրաք հավելյալ զինուժ ուղարկելու մասին։ Ակնկալվում է, որ նախագահ Բուշը խնդրի շուրջ իր որոշման մասին կհայտարարի առաջիկա հունվարին։

XS
SM
MD
LG