Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի նոր Գլխավոր քարտուղարը


Հարավային Կորեայի նախկին արտգործնախարար Բան Կի Մունը 2007 թվականի հունվարի մեկից անցնելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։

Բան Կի Մունի ամենասերտ բարեկամներն ու պաշտոնակիցները նրա հետ էին, մինչ վերջերս պատրաստվում էր Հարավային Կորեայից մեկնել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի իր նոր տունը։ Նրանց թվում էր Լիմբ Թոկ-Կիուն, ով այժմ ՚՚Դիփլոմըսի՚՚ պարբերականի նախագահն է։

Պարոն Լիմբը Բան Կի Մունին նկարագրում է որպես չափազանց աշխատասեր, բարեհոգի անձի.

՚՚ Պարոն Բան Կի Մունն անկեղծության եւ իր ժողովորդի համար աշխատասեր մարդու չափանմուշ է։ Նրան իսկապես չափազանց սիրում են արտաքին գործոց նախարարությունում՚՚։

Պարոն Բանը դիվանագիտական իր 31-ամյա կարիերայի ընթացքում ծառայել է Ավստրիայում դեսպան, Հարավային Կորեայի նախագահի խորհրդական, իսկ վերջերս՝ արտաքին գործոց նախարար։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա ընտրվելը մեծ հպարտություն է Հարավային Կորեայի համար։

Պարոն Բանի մանկության ընկերներից Լին իր ընկերոջ մասին ասում է.

՚՚Նրա մականունն ուսուցիչ էր։ Ես նրան երբեք չեմ տեսել բակում խաղալիս։ Նա ամբողջ ժամանակն անց էր կացնում իր նստարանին նստած՝ մտածելով եւ խորհելով՚՚։

Դպրոցի բարձր դասարաններում անգլերեն լեզվի մրցույթում հաղթելու շնորհիվ պարոն Բանը շահել է Վաշինգտոն մեկնելու ուղեգիր, ուր Սպիտակ Տանը հանդիպել է այդ տարիներին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի հետ։

Պարոն Բանի նախկին ղեկավարներից Հան Սունգ Սուն պարոն Բանի մասին ասում է.

՚՚Զորակոչելուց հետո պարոն Բանի միակ տղային ուղարկեցին ծառայելու Հարավային Կորեայի ամենադժվարին զորամասը։ Պարոն Բանի մայրն ասաց իր տղային. ՚՚դու երկրի նախագահի խորհրդականն ես, չե՞ս կարող միակ տղայիդ ուղարկել մի ավելի դյուրին զորամաս։ Պարոն Բանն իր մորը պատասխանել է, որ ինքը ծառյում է իր երկրին, եւ ոչ թե միայն իր ընտանիքին, եւ որ իր տղան պետք է գնա ծառայելու այնտեղ՝ ուր ուղարկում են՚՚։

Պարոն Բանը երիտասարդ հասակում զրկվել է հորից, ով զոհվել է ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով։ Դրանից կարճ ժամանակ անց, պարոն Բանը հանդիպել է իր հոր մահվան մեջ մեղավոր վարորդին, եւ ներել է նրան։

XS
SM
MD
LG