Մատչելի հղումներ

Իրաքում արդյո՞ք քաղաքացիական պատերազմ է


Որոշ թվով քաղաքական վերլուծաբանների համաձայն, Իրաքւմ կացությունը պետք է որակել որպես քաղաքացիական պատերազմ, եւ այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգներն Իրաքում պետք է փոխի իր ռազմավարությունն ու ակնկալիքները։

Իրաքում հատածախմբերի միջեւ կայացած կռիվների հետեւանքով, միայն անցյալ տարի զոհվել են հազարից ավելի անձինք։ ՚՚Ռենդ՚՚ հաստատության քաղաքական վերլուծաբան Սեթ Ջոնսի կարծիքով, Իրաքում արդի բռնությունների մակարդակը համապատասխանում է քաղաքացիական պատերազմի գիտական սահմանմանը։

Իսկ դա հասկանալը խիստ կարեւոր է, քանի որ քաղաքացիական պատերազմի տեւողությունը շատ ավելի երկար է, իսկ դրա լուծումները շատ ավելի դժվար են տարբեր երկրների միջեւ պատերազմից.

"Քաղաքացիական պատերազմի ժամանակ սովորաբար տարածքային նահանջներ չեն լինում։ Քաղաքացիական պատերազմներն ավարտվելուց հետո դրանք հաճախ վերսկսվում են, չնայած բանակցային համաձայնության առկայությանը։

Բրուքինգզի ինստիտուտից Իրաքի հացերով քաղաքական վերլուծաբան Մայքլ Օ՚ Հանլոն նշում է, որ կարեւոր է նաեւ ըմբռնելը, որ Իրաքում ոչ միայն քաղաքացիական՝ այլեւ սունիների եւ շիաների միջեւ ազգամիջյան պատերազմ է։ Նրա կարծիքով, դա կարող է օգնել բռնություններին վերջ դնելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու գործին.

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով, աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմների ժամանակ միջազգային զինուժի միջամտության անցյալի փորձը Միացյալ Նահանգները կարող է կիրառել Իրաքի կացությունում։

Ջոնսը նշեց, որ 1999 թվականին Ավստրալիան եւ Միացյալ Նահանգները կարեւոր դեր ունեցան Արեւելյան Թիմորում բռնություններին վերջ դնելու գործում, երբ պարենի եւ տարբեր կարգի օգնություն ցուցաբերեցին ժողովրդի աջակցությունն ապահովելու համար.

Այստեղ դասը շատ պարզ է. քաղաքացիական պատերազմների ժամանակ կառավարութուններին օգնություն կարող է տրամադրվել ապստամբների դեմ պայքարելու համար, սակայն եթե պատերազմը չի վայելում բնակչության մեծամասնության աջակցությունը եւ օրինական չէ, վերջիվերջո այն հավանաբար կձախողվի։

Օ՚Հանլոն նշեց, որ 1990-ականներին ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը Սերբիային հարկադրեց բանակցություններ սկսել, Բոսնիայում համաձայնության գալու նպատակով.

"ՆԱՏՕ-ն Բոսնիայի սերբերին ասաց, որ հակառակ իրենց ցանկության, չեն կարող վերահսկել Բոսնիայի տարածքի 75 տոկոսը, այլապես ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները կշարունակվեն։ Այդ կացության մեջ սերբերը համաձայնեցին ավելի նվազ տարածք ունենալ։

ԱՄՆ-ում որոշ թվով պաշտոնատարներ փաստարկում են, որ ամերիկյան զինուժը չպետք է մասնակցի Իրաքում հատվածախմբերի կռիվներին այն բանից անկախ, թե դրանք հատվածախմբական բռնարարքներն են, թե՞ քաղաքացիական պատերազմ։

XS
SM
MD
LG