Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունները


Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը գլխավորեց Պեկին ուղեւորված Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնատարների մի խումբ, առետրի հարցերի շուրջ երկօրյա բանակցությունների նպատակով։

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնի եւ Չինաստանի փոխվարչապետ Վու Յիի միջեւ պաշտոնական հանդիպումը նշեց երկօրյա բարձր մակարդակի բանակցությունների սկիզբը։ Երկարաժամկետ ՚՚ռազմավարական տնտեսական երկխոսություն՚՚ կոչված բանակցությունների նպատակը, երկու երկրների միջեւ առեւտրի բնագավառում լարվածությունը մեղմելն ու ազատ առեւտրին Ամերիկայի աջակցությունն ապահովելն էր։

Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Լամփթոնն այս մասին ասել է.

՚՚Չինացիները չեն հայտարարի, թե քանի որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարն իրենց երկրում էր, ապա Վաշինգտոնը փոխել է իր քաղաքականությունը, դա չինացիներին հատուկ չէ։ Սակայն այն կարծիքին եմ, որ նրանք հավանաբար փոքր-ինչ ավելի եռանդունորեն կընթանան մեր ցանկացած ուղիով՚՚։

Պարոն Փոլսոնը, ով գլխավորում էր պատվիրակությունը, որի կազմում էին ոսկու եւ արժեթղթերի պաշարների համերկրային նախագահ Բեն Բեռնանկեն եւ վարչակազմի չորս նախարարներ, ամերիկացի օրենսդիրների ու բիզնեսների ճնշման տակ է, ովքեր պահանջում են, որպեսզի Վաշինգտոնը կարծր դիրքորոշում ցուցաբերի Պեկինի հետ Վաշինգտոնի բյուջեյի խորացող պակասորդը սահամանափակելու համար։

Միացյալ Նահանգների առեւտրի նախարարությունը հայտնել է, թե Պեկինի հետ Վաշինգտոնի առեւտրի բացասական հաշվեկշիռն այս տարի ավելացել է վեց տոկոսով, եւ հասել է մրցանիշային գումարի՝ 229 միլիարդ դոլարի։ Ակնկալվում է, որ պարոն Փոլսոնը կփաստարկի Չինաստանի դրամը վերարժեքավորելու եւ Չինաստանի շուկային Միացյալ Նահանգների բիզնեսների մարչելիությունը դյուրացնելու անհրաժեշտությունը.

՚՚Չինացիների կարծիքով, երկու երկրների միջեւ առեւտուրն արդարացի բնույթ ունի։ Այդ իսկ պատճառով, զիջումների կատարելու համար, չինացիները կփորձեն պարզել, թե Միացյալ Նահանգներն ի՞նչ է պատրաստվում անել՚՚։

Միացյալ Նահանգների արդյունաբերության բնագավառի ղեկավարները փաստարկում են, որ Չինաստանն արհեստականորեն ցածր է պահում իր դրամի արժեքը, որը Չինաստանի արտահանող ընկերություններին ընձեռում է ապրանքների գների անարդարացի առավելություն, որի հետեւանքով Միացյալ Նահանգների ապրանքները դառնում են նվազ մրցակցական:

XS
SM
MD
LG