Ռադիո-հեռուստատեսային հաղորդումների տեղական մեկ ցանցից բացի, Միացյալ Նահանգների լրատվական միջոցները մասնավոր են, եւ միշտ էլ եղել են այդպիսին։
Արդյոք նշանակություն ունի՞ թե ում է պատկանում եւ ով է վերահսկում լրատական միջոցները, որոնց ապավինում են մարդիկ։ Անշուշտ ունի, ասել է Վաշինգտոնի բնակիչ Ջեֆ Բոնինը, ում տրվել է այս հարցը.
՚՚Դրա հետեւանքով երանգավորվում է մեր ընթերցած բոլոր հոդվածների բովանդակությունը։ Օրինակ, որոշ հոդվածների երանգը համեմատաբար չեզոք է որոշ դեպքերում, այլ դեպքերում այն ունի համեմատաբար աջակողմյան երանգ՚՚։
Այլ ամերիկացիներ ընկալում են ձախակողմյան երանգ լուրերում։ Հիսուն տարի առաջ, ամերիկյան բազմաթիվ լրագրեր եւ ռադիո-հեռուստատեսային բազմաթիվ կայաններ պատկանում էին տեղական սեփականատերերին։ ՚՚Մտահոգված լրագրողների հանձնաժողով՚՚-ից Ջեֆրի Դվորկինի կարծիքով, դա այլեւս այդպես չէ.
՚՚Առկա են հինգ խոշոր ընկերություններ, որոնց պատկանում է լրատվական միջոցների մեծամասնությունն այս երկրում։ Դրանք մշտական ճնշման տակ են հարաճուներեն մեծ շահույթ ապահովելու իրենց բաժնետերերի համար՚՚։
Վիրջինիայում հաստատված ՚՚Գանեթ՚՚ ընկերությանն է պատկանում Միացյալ Նահանգներում 98 թերթեր եւ 18 հեռուստակայաններ։ Տեխասում հաստատված ՚՚Քլիեր Չանըլ Քըմյունիքեյշնզ՚՚ ընկերությանը պատկանում են 39 հեռուստատեսային եւ 700-ից ավելի ռադիոկայաններ։
Պարոն Դվորկինն ասում է, թե լրատվական միջոցները, ինչպես մյուս բոլոր բիզնեսներն են, պետք է նպատակաուղղվեն շահույթ ստանալուն։ Սակայն նա ավելացրել է, որ դրանք որոշակի պատասխանատվություն ունեն ժողովրդավարական համակարգում.
՚՚Լրագրությունը պարտավորություն ունի մարդկանց տեղեկություններ հաղորդելու որպես քաղաքացիների, որպեսզի բավարար գիտելիքներ ունենան այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իրենց որպես իրենց համայնքների, իրենց երկրների քաղաքացիների, որպեսզի կարողանան կատարել իրազեկ ընտրություններ՚՚։
Որոշ վերլուծաբանների կարծիքով, բյուջեյի նվազելու հետեւանքով լրատվական բազմաթիվ կազմակերպություններ նվազեցրել են արտասահմանյան երկրներին հաղորդումները, որն ամերիկացիների համար ավելի է դժվարացրել միջազգային հարաբերությունների մասին մանրամասն լուրեր ստանալը։
Սակայն Ամերիկայի Ձայնն ամբողջովին ֆինանսավորվում է երկրի կառավարության կողմից, եւ կարող է իր հաղորդումները եթեր սփռել միայն օտար երկրների համար։ Սակայն, այլ երկրներում սովորական երեւույթ է կառավարության կողմից լրատվական միջոցների վերահսկումը։
Լրատվական միջոցների պատկանելիությունից անկախ, ամերիկացի լրագրողների համար համոզմունք է, որ լուրը հնարավորին չափ պետք է հաղորդվի ճշգրտորեն եւ անկողմնակալորեն։