Մատչելի հղումներ

Ցույցերը Լիբանանում


՚՚Հեզբոլահ՚՚ ահաբեկչական խումբն առաջնորդում է Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորայի կառավարության դեմ ցույցերը:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության փոխխոսնակ Թոմ Քեյսին ասում է, թե Միացյալ Նահանգները մտահոգ է, որ ՚՚Հեզբոլահն ու նրա դաշնակիցները Սիրիայի եւ Իրանի կառավարությունների աջակցությամբ շարունակում են աշխատել Լիբանանն անկայունացնելու նպատակով՚՚:

՚՚Ցույցերի նպատակը Լիբանանի օրինական եւ ժողովրդավարորեն ընտրված կառավարությունը տապալելն է։ Եւ ահաբեկման կամ բռնարարքների սպառնալիքներն, անշուշտ, ոչ մեկը չի համարի սահմանադրական միջոցներ՝ կառավարությունը փոխելու համար՚՚:

՚՚Միացյալ Նահանգները՚՚, ասել է պարոն Քեյսին, ՚՚հանձնառու է աջակցելու Լիբանանի ժողովրդավարական կառավարությանը, մինչ այն վերակառուցում եւ ամրապնդում է Լիբանանի ինքնիշխանությունը՚՚:

՚՚Մենք ցանկանում ենք տեսնել, որ Լիբանանում ամեն ինչ ընթանում է խաղաղորեն, ժողովրդավարորեն եւ այնտեղ չեն դիմում ահաբեկմանը, սպառնալիքների կամ բռնարարքների: Եւ, անշուշտ, Պիեռ Ջեմայելի սպանության եւ այլ կարգի դեպքերից հստակ է, որ առկա է ահաբեկելու միտում եւ ահաբեկելու ջանքեր այն ուժերի՝ ովքեր հարում են ժողովրդավարորեն ընտրված Լիբանանի կառավարությանը՚՚:

Լիբանանի արդյունաբերության նախարար պարոն Ջեմայելն այս տարվա նոյեմբերին հրազենային կրակով սպանվեց իր ավտոմեքենայում, Բեյրութի հյուսիսում գտնվող Ջդեիդեյի արվարձանում, որը ներկայացնում էր Լիբանանի խորհրդարանում: Պարոն Ջեմայելը, ով Մարոնական քրիստոնյաների կուսակցության՝ Ֆալանգի անդամ էր, երկար տարիներ ընդդիմանում էր Լիբանանի գործերին Սիրիայի միջամտելուն:

Քաղաքական հարաբերությունների հարցերով Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Նիքըլըս Բըրնզն ասել է.

՚՚Անբողջ աշխարհում Լիբանանի բարեկամները ցանկանում են տեսնել համերաշխութուն Լիբանանում: Մենք ցանկանում ենք տեսնել, որ լիբանանցիները վայելում են խաղաղություն, անվտանգություն ու կայունություն, եւ որ Լիբանանի կառավարությունը հարգված է՚՚:

Պարոն Բըրնզն ասել է.

՚՚Վարչապետ Սինիորային հարգում են աշխարհի բոլոր երկրների ղեկավարները: Նա այդ հարգանքը վաստակել է վարչապետի պաշտոնում իր աշխատանքով՚՚: ՚՚Եւ անկեղծորեն ասած՚՚, ավելացրել է պարոն Բըրնզը, ՚՚հարգանք չեն վայելի այն անձինք, ովքեր կասեն, թե Լիբանանում առաջ ընթանալու միջոցը բռնարարքներն ու ահաբեկումներն են՚՚:

XS
SM
MD
LG