Մատչելի հղումներ

Կրոնական հանդուրժողականությունը Թուրքիայում


Հռովմեադավան կաթոլիկ եկեղեցվո հովվապետ Բենեդիկտ տասնվեցերորդ պապի այցելության գլխավոր նպատակը Թուրքիա, Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան ուղղափառ քրիստոնյաների միջեւ կապն ամրապնդելն է, սակայն առկա են նաեւ այլ նպատակներ։

Կուզգունջուկը Ստամբուլի հնադարյան թաղամասերից մեկն է։ Այստեղ, միմյանց կողքի գտնվում են մի եկեղեցի, մզկիթ եւ սինագոգ։ Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը, ով գալիս է ծառայելու հավատացյալներին Ստամբուլի մեկ այլ թաղամասից, հավատացյալներ ասելով նկատի ունի հրեաներին, մահմեդականներին եւ քրիստոնյաներին.

՚՚Ոչ մի տարբերություն չկա մեր միջեւ։ Մահմեդականները գալիս են այստեղ մոմ վառելու եւ աղոթելու։ Աստված միայն մեկն է, եւ նրա մոտ տանող ուղինե՛րն են տարբեր՚՚։

Եկեղեցու առաջնորդը, Մեհմետ Բիրազն այս մասին ասում է.

՚՚Քաղաքական աշխարհում այն տպավորությունն է, որ կրոնների միջեւ առկա են խնդիրներ։ Սակայն մարդկանց միջեւ չկան խնդիրներ՚՚։

Այս կինը քսան տարի է, ինչ ապրում է եկեղեցու եւ մզկիթի դիմաց.

՚՚Այստեղ բոլորը սիրում են միմյանց։ Սինագոգի եւ մյուս կողմում մզկիթի միմյանց բավականին մոտ գտնվելն արդեն իսկ ցույց է տալիս, որ թուրքերն իսկապես հանդուրժում են այլ դավանանքներ եւ մշակույթներ՚՚։

Այս տարածքը, ուր գտնվում է մզկիթը, նվիրել է Հայ ուղղափառ եկեղեցին։ Հավատացյալ Մահմուտ Ուսլուն այս մասին ասում է.

՚՚Մենք լավ հարաբերություններ ունենք մեր հարեւանների՝ հայերի եւ հույների հետ։ Մենք մասնակցում ենք միմյանց թաղումներին։ Կրոնը կարեւոր է, սակայն կարեւոր չէ թե մարդը որ կրոնին է պատկանում՚՚։

Իմամ Այդին Վաթանը տարիներ շարունակ Կուզգունջուկի մզկիթի առաջնորդն է.

՚՚Մենք միասնական ենք, ոչ-ոք չի կարող մեզ՝ քրիստոնյաներին, հրեաներին եւ թուրքերին բաժանել՚՚։

Իսկ այստեղ, եղբայրական մի քայլով մահմեդականներից մեկը նախագծել, կառուցել եւ նվիրել է ցայտաղբյուրով այս փոքրիկ զբոսայգին, որը գտնվում է սինագոգի դռների առջեւում, իսկ նրա ետեւի մասում միմյանց հարեւանությամբ կանգնած են մզկիթն ու եկեղեցին։

XS
SM
MD
LG