Մատչելի հղումներ

Բռնություններ Բաղդատում


Բաղդատում բռնության արարքները սովորական երեւույթ են դարձել։ Սակայն անցյալ հինգշաբթի տեղի ունեցած դաժան կոտորածը այնքան սարսափելի էր, որ շատեր մտահոգված են, որ Իրաքը իրապես քաղաքացիական պատերազմի շեմին է։

Աննախընթաց արյունահեղություններից հետո Բաղդատը փակ քաղաք հայտարարվեց եւ պատերազմող կողմերի գլխավոր ներկայացուցիչները հեռուստատեսային ելոյթներով հանդարտության վերահաստատման կոչեր արեցին։Սյունիների ղեկավարն ասել է.

՛՛Հանուն Ալլահի ես խնդրում եմ ձեզ ամեն ինչ անել խաղաղությունը պահպանելու համար ՝՝։

Սակայն վրեժխնդրությունների շրջանն արդեն սկսվել է։ Դա տեղի ունեցավ, երբ պայթուցիկներով լի երեք ավտոմեքենաներ 15 րոպե ընդմիջումներով, պայթեցին շիաներով բնակեցված մի շրջանի առեւտրական մարդաշատ կենտրոնում։ Վերապրողները այդ գործողությունների համար մեղադրում են սյունիներին եւ միայն րոպեներ անց շիա աշխարհազորայինները ականակոծել են սյունիների մի սրբավայր Բաղդատում։ Օրվա վերջում զոհվածների թիվը հասել է 2ՕՕ-ի, իսկ վիրավորներինը՝ 25Օ-ի։ Իրաքի կառավարությունը Բաղդատում կայունությունը վերահաստատելու համար փակել է օդանավակայանը եւ հայտարարել է պարետային ժամ։

Շատեր կարծում են որ ԱՄՆ-ի զինյալ ուժերը Իրաքում այժմ ստիպված են կռվել ոչ միայն ալ-Քաիդայի, այլ նաեւ սունիների ղեկավարած ապստամբ ուժերի եւ հակառակորդ հատվածախմբական աշխարհազորայինների դեմ։

Լեյտենանտ Չարլզ Մորթընն ասել է, թե երբ ամերիկյան զինյալ ուժերը փորձում են օգնել շիաներին, սյունիներն են բողոքում, եւ երբ օգնում են սյունիներին, շիաներն են սկսում մտածել, որ ամերիկացիները իրենց դեմ են։ Հետեւաբար ստեղծվել է շատ նուրբ կացություն, ինչն առավել կարեւոր է դարձնում քաղաքական ղեկավարության գործունեությունը։ Իրաքի վարչապետ ալ-Մալիկին, նախքան ԱՄՆ-ի նախագահ Բուշի հետ հանդիպելը ծրագրում է հանդիպել ապստամբ ուժերի ղեկավարների հետ։ Նա գիտակցում է, որ քաղաքացիական պատերազմը ամերիկյան զինյալ ուժերին Իրաքից դուրս կմղի, ինչը եւ իր կառավարության վերջը կհանդիսանա։

XS
SM
MD
LG