Մատչելի հղումներ

Զեկույց՝ աշխարհի երկրներում կոռուպցիայի մակարդակի մասին


Թրանսփարենսի ինթերնաշընլ կազմակերպությունը, որը Բեռլինում հաստատված անկախ խումբ է, հրապարակել է 2006 թվականի իր զեկույցն աշխարհի երկրների կառավարությունների կոռուպցիայի մասին:

Դեյվիս Նասբաումը Թրանսփարենսի ինթերնաշընլ կազմակերպության գլխավոր ղեկավարն է.

՚՚Կոռուպցիան չափազանց լուրջ խնդիր է ոչ միայն որեւէ երկրի՝ այլ առաջին հերթին այնտեղ ապրող մարդկանց համար, ում ամենօրյա կյանքը տուժում է կոռուպցիայի տարածման հետեւանքով՚՚:

Կոռուպցիան լայնորեն տարածված է Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի երկրների կառավարությունների աշխատողների շրջանում: Թրանսփարենսի ինթերնաշընլ կազմակերպության համաձայն, ամենակոռումպացված երկրները Հայիթին, Գվինեան, Իրաքն ու Բիրման են:

Մինչ ամենահարուստ երկրները, որոնք ամենանվազ կոոումպացվածն են, զբաղեցնում են ցանկի առաջին տեղերը, դրանց բազմաթիվ մասնավոր ընկերություններ ՚՚սովորաբար վճարում են կաշառք, հատկապես զարգացող երկրներում:

Հարաճունորեն զարգացող եւ մեծ ծավալի արտահանումներ կատարող երկրների՝ ինչպես օրինակ, Չինաստանի ու Ռուսաստանի ընկերություններն են, ամենակոռումպացվածների թվում են՚՚, ասում է Թրանսփարենսի ինթերնաշընըլը:

՚՚Չինաստանի ու հարաճունորեն զարգացող եւ մեծ ծավալի արտահանումներ կատարող այլ երկրների պարագային, դրանք ձախողել են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելու ջանքերն օտար երկրներում տարածելու փորձերը: Դեյվիդ Լունան Միացյալ Նահանգների արտգործնախարարության կոռուպցիայի դեմ պայքարի նախաձեռնության բաժնի ղեկավարն է:

Նա ասում է, թե ՚՚կոռուպցիայի հետեւանքով նյութական միջոցները սխալ են բաշխվում, եւ այն ավելի լայնորեն տարածված է այնտեղ՝ ուր թույլ են կառավարման համակարգն ու կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքը՚՚:

Այս տարի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած ութ երկրների վեհաժողովում Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները կոչ արեցին միջազգային համայնքի ջանքերը սաստկացնել եւ ապահով ապաստան չտրամադրել կոռումպացված պետական բարձրաստիճան պաշտոնատարներին, նրանց կաշառող անձանց ու ապօրինի ճանապարհով նրանց ձեռք բերած ունեցվածքին:

Ութնյակի անդամները նաեւ համաձայնեցին աշխատել համագործակցաբար, խարդախության ու հասարակական միջոցների սխալ օգտագործման դեմ պայքարելու, ինչպես եւ բարձրաստիճան պաշտոնատարների շրջանում կոռուպցիան նվազեցնելու ուղիներ գտնելու համար:

Նախագահ Ջորջ Բուշն ասել է. ՚՚կոռուպցիոն գործունեությունը երկար ժամանակ խոչընդոտել է զարգացմումն ու արդյունավետ կառավարումը, եւ աշխարհի երկրներում նպաստել է հանցագործությունների ու անվստահության առաջացմանը՚՚:

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է պայքարելու կոռուպցիայի դեմ ՚՚եւ օգնելու պայմաններ ստեղծելու գործում, որոնք անհրաժեշտ են աշխարհի տարբեր երկրների ժողովուրդներին՝ ազնիվ, արդարացի եւ պատասխանատու կառավարման օգուտները վայելելու համար՚՚:

XS
SM
MD
LG