Մատչելի հղումներ

ՄՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Ռոբերտ Գեյթս


Ռոբերտ Գեյթսը, ով նախագահ Բուշի կողմից առաջադրվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնին, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար է եւ տասնյակ տարիների փորձառություն ունի ազգային անվտանգության բնագավառում։

Ռոբերտ Գեյթսը Կենտրոնական հետախուզական վարչությունում իր կարիերան սկսել է 1966 թվականին եւ ներկայիս նախագահի հոր, Ջորջ Բուշի կողմից 1991 թվականին նշանակվել է այդ կազմակերպության ղեկավար։

Պարոն Գեյթսը 1993 թվականին կառավարական աշխատանքից հրաժարվելով Տեխասի համալսարանում ստանձնել է դեկանի պաշտոն, իսկ հետագայում ընտրվել է նույն համալսարանի նախագահ։

Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնին նրան առաջադրելիս պարոն Բուշը դրվատեց պարոն Գեյթսի ղեկավարման հմտությունն ու երկկուսակցական ձեւով նրա աշխատելու կարողությունը.

՚՚Նա ազնիվ, անաչառ եւ առողջ դատողության տեր մարդ է։ Նա գիտի, որ մեր երկրի պաշտպանության գործն ավելի կարեւոր է քաղաքական որեւէ կուսակցությունից՚՚։

Գեյթսն ասաց, որ չէր նախատեսում վերադառնալ կառավարական աշխատանքի, մինչեւ նախագահը հեռախոսազանգեց իրեն.

՚՚Ես չտատանվեցի, երբ նախագահ Բուշն ինձ խնդրեց վերադառնալ ծառայության, քանի որ մեր երկարաժամկետ շահերն ու մեր ազգային եւ ներքին անվտանգությունը վտանգի մեջ են՚՚։

Նախագահ Բուշը Ռոբերտ Գեյթսին առաջադրեց այդ պաշտոնին, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականից հետո։ Նենսի Փե լոսին, ով ակնկալվում է, թե ընտրվելու է Ներկայացուցիչների պալատի նախագահ, ողջունեց փոփոխությունը.

՚՚Կարծում եմ, դա թարմ մղում կլինի Իրաքի գործընթացը շարունակելու փոխարեն խնդրին լուծում գտնելուն՚՚։

Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Աննա Նելսոնը պարոն Գեյթսի թեկնածության առաջադրման մասին ասել է.

՚՚Որեւէ մեկը, ոը ղեկավարում է ԿՀՎ-ն եւ իր կարիերայի ընթացքում ծառայում է այնտեղ, շրջահայաց մարդ է՚՚։

Գեյթսի նշանակումը դեկտեմբերի չորսին դեռեւս պետք է հաստատվի ԱՄՆ սենատում կայանալիք ունկնդրության ժամանակ։

XS
SM
MD
LG