Մատչելի հղումներ

Դեմոկրատները վերահսկողություն են հաստատել Ներկայացուցիչների պալատում


Ամերիկյան հանրությունը այս ընտրությունները նկատում է որպես համազգային հանրաքվե Իրաքի պատերազմի եւ նախագահ Բուշի ղեկավարության հարցերի շուրջ։

Ընտրությունները համարելով հանրաքվե ընդդեմ նախագահ Բուշի եւ իրաքյան պատերազմի՝ դեմոկրատներն իրենց վերահսկողությունը հաստատեցին Ներկայացուցիչների պալատում, որի նախագահությունը շուտով կստանձնի Նենսի Փելոսին, դառնալով այս պալատի առաջին կին նախագահը։

Հանրապետականների դեմ դեմոկատների հաղթանակը սկսվեց Փենսիլվանիայից։ Նյու Ջերզիում հանրապետական Թոմ Քիինին հաղթեց դեմոկրատ Բոբ Մենենդեսը։

Ինչպես Ջորջ Վաշինգրոնի համալսարանի քաղաքական կառավարման հարցերով պրոֆեսոր Դեննիս Ջոնսընն է ասում, սա ապացույց է այն բանի, որ մարդիկ ուզում են փոփոխություն։ Ընտրողների 6Օ տոկոսը հավանություն չի տալիս Իրաքում Բուշի քաղաքականությանը։

Ընդհանուր առմամբ, քվեարկությունը սահուն անցավ, չհաշված որոշ էլեկտրոնային քվեարկող սարքերի սանսարքությունը։

XS
SM
MD
LG