Մատչելի հղումներ

Մամուլի ազատության կացությունը Ռուսաստանում


Աշխարհի երկրներում 2006 թվականին մամուլի ազատության կացության մասին ՚՚Լրագրողներ առանց սահմանների՚՚ կազմակերպության հրատարակած տեղեկագրի համաձայն, Ռուսաստանի կառավարությունը շարունակում է վերացնել անկախ լրատվական միջոցները։

Վերջերս վաճառվեց Կրեմլից անկախ հեռուստատեսային միակ ցանցը, Առ-Ի-Էն-Թիվին։ Ցանցի բաժնեթղթերի ամենամեծ տոկոսն ունեցող նոր սեփականատերերը Ռուսաստանի կառավարության սերտ բարեկամներն են։

Աշխարհի երկրներում մամուլի ազատության մասին զեկույցում նաեւ ասվում է, որ վերջերս հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունն ՚՚առաջիկայի վատ նախանշան է՚՚։ Միացյալ Նահանգների արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը վերջերս հանդիպեց սպանված լրագրողի՝ Աննա Պոլիտկովսկայայի որդուն։

Կոնդոլիզա Ռայսն ասաց, որ Աննա Պոլիտկովսկայան ՚՚պայքարում էր անկախ լրագրության լավագույն ավանդույթների համար, եւ պատրաստ էր ամեն գնով հասնել ճշմարտությանը՚՚։ Երբ ճշմարտությունը հայտնող անձանց լռեցնում են, խոչընդոտվում են տվյալ երկրի ժողովրդավարական զարգացումները։ ՚՚Մարդկանց տեղեկություններն անհրաժեշտ են, իրենց կառավարութուններին պատասխանատու դարձնելու համար՚՚, ասել է Կոնդոլիզա Ռայսը։

Իսկ անկախ մամուլն օգնում է այսպիսի պատասխանատվությունը հնարավոր դարձնելու համար։ Աննա Պոլիտկովսկայան գրում էր Նովայա Գազետայի համար, որը երկրի կառավարությանը քննադատող Ռուսական թերթ է։

Աննան իր բազմաթիվ հոդվածներում բացահայտում էր Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման՝ այդ թվում մարդկանց մարմնական տանջանքի ենթարկելու եւ սպանությունների դեպքերը։ ՚՚Հետաքննող լրագրողները չափազանց հաճախ վգանգի մեջ են՚՚, ասել է արտգործնախարար Ռայսը, ՚՚քանի որ իրենց բուն էությամբ բացահայտում են ճշմարտությունը…սակայն առանց հետաքննող լրագրողների, ովքեր հետամուտ են ճշմարտության, ժողովրդավարական որեւէ երկրի համար չափազանց դժվար է գործելը՚՚։

Այդ իսկ պատճառով չափազանց կարեւոր է, որպեսզի Ռուսաստանի կառավարությունը գտնի եւ արդարադատության առջեւ կանգնեցնի Աննա Պոլիտկովսկայային եւ այլ լրագրողների սպանողներին։ Սպանված լրագրողների թվում են ՚՚Ֆորբզ՚՚ պարբերականի ռուսական ծագմամբ ամերիկացի խմբագիր Պոլ Կլեբնիկովը, ՚՚Տոլյատինսկոյե Oբոզրենիե՚՚ թերթի երկու հաջորդ գլխավոր խմբագիրները եւ հեռուստատեսության անկախ լրագրող Դմիտրի Շվեցը։

Արտգործնախարար Ռայսը ռուս լրագրողներին քաջալերել է ՚՚շարունակել աշխատանքը՚՚, չնայած դժվարին պայմաններին։ Ազատ մամուլը, ասել է արտգործնախարարը, կարեւոր է Ռուսաստանի կառավարությանը ժողովրդի առջեւ պատասխանատու դարձնելու գործում։

XS
SM
MD
LG