Մատչելի հղումներ

Հանրապետական կուսակցությունը կորցնում է պահպանողական քրիստոնյաների աջակցությունը


Միացյալ Նահանգներում կրոնական կազմակերպությունները մտահոգված են, որ պահպանողականների դժգոհությունը հանրապետական կուսակցության նկատմամբ կարող է նվազեցնել այդ կուսակցության օգտին քվեարկողների թիվը։

Միացյալ Նահանգների պահպանողական քրիստոնյաները բողոքում են, որ Կոնգրեսը իր հանձնառությունները չի իրագործել արհեստական վիժեցումների եւ միասեռական ամուսնությունների սահմանափակման գործում։ Վերապատվելի Լուիս Շելդոնը Վաշինգտոնում գործող ՛՛Ավանդական արժեքների կոալիցիա՛՛ կոչվող խմբի ղեկավարն է.

՛՛Հանրապետականները անտեսել են հիմնական արժեքները եւ հեռանում են դրանցից՝՝։

Ջոն Գրինը կրոնի եւ ամերիկյան քաղաքականության հարցերով փորձագետ է ՝՝Փյու Ֆորում՝՝ կոչվող հաստատությունում.

՛՛ Պահպանողական քրիստոնյաները հավանաբար այս ընտրություններին մասնակցեն նվազ խանդավառությամբ, քան անցյալում։ Այդ իսկ պատճառով պահպանողական քրիստոնյաների կազմակերպություններն այժմ ամեն ջանք թափում են, որպեսզի պահպանողական քրիստոնյաների խանդավառությունը չնվազի եւ նրանց քվեների թիվը գերակշռի։

Սակայն քննադատները պնդում են, որ կրոնական որոշ խմբեր խախտել են եկամտահարկերի գանձման պետական օրենքը, որի համաձայն եկեղեցիները իրավունք չունեն հովանավորելու ընտրվել ձգտող այս կամ այն թեկնածուին։ Իսկ Եկամտահարկերի գանձման պետական ծառայությունը հետաքննություններ է սկսել կուսակցական գործունեության մեջ եկեղեցիների ներգրավվածության ամբաստանությունների շուրջ։

Վերջերս ի հայտ են եկել առաջադիմական կրոնական որոշ խմբեր, որոնք քննադատում են պահպանողական քրիստոնյաների բարոյական արժեքները։ Ջոն Ուալիսը ՛՛Ռեդ Լեթըր Քրիսչընզ՝՝ կոչվող ազատական քրիստոնյաների խմբի հիմնադիրն է.

՛՛Աջակողմյան քրիստոնյաների մենախոսությունը վերջապես ավարտվել է եւ այժմ սկսվել է նոր երկխոսություն, ինչը լավ նշան է թե՛ եկեղեցիների եւ թե՛ երկու կուսակցությունների համար՝՝։

Սակայն կրոնի եւ քաղաքականության հարցերով փորձագետ Ջոն Գրինի համաձայն, ազատական քրիստոնյաների մոտ պակասում է կազմակերպվածությունը.

՛՛Պահպանողական քրիստոնյաները 4Օ տարի շարունակ մշակակել են մարտավարություն նախընտրական քաղաքականության հարցերում եւ այժմ հմուտ են այդ գործում։ Դեռ շատ ժամանակ կտեւի մինչեւ ազատական քրիստոնյաները նույնպես հասնեն այդ մակարդակին։

Ջոն Գրինն ավելացնում է սակայն, որ բազմաթիվ չափավոր քրիստոնյաներ դեռեւս չեն որոշել, թե ո՞ր կուսակցության թեկնածուների օգտին են քվեարկելու Նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում։

XS
SM
MD
LG