Մատչելի հղումներ

Ընտրություններ Միացյալ Նահանգներում


Դեմոկրատները հայտարարել են որ Միացյալ Նահանգներում նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում Իրաքի պատերազմի նկատմամբ առկա դժգոհությունը կարող է իրենց օգնել։ Թե դեմոկրատները եւ թե հանրապետականները համաձայն են, որ Իրաքի պատերազմը խիստ կարեւոր հարց է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերահսկողության համար տարվող պայքարում։

Կիրակի օրը Իրաքում տեղի ունեցած մի քանի պայթեցումները, ոստիկանության կողմից մի քանի տասնյակ դիակների հայտնաբերումը եւ ընդհանրապես, Իրաքում շարունակվող բռնությունները ԱՄՆ-ի կոնգրեսում առաջնահերթ խնդիր է նոյեմբերյան ընտրություններից մեկ շաբաթ առաջ։

Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Ջոն Բոներն ասել է.

՛՛Ամեն օր առավոտից մինչեւ երեկո ամերիկացիները միացնելով իրենց հեռուստացույցը ականատես են լինում Իրաքում տեղի ունեցող արյունահեղություններին՛՛։

Դեմոկրատներն ասում են, թե իրենք ի վիճակի են լուծելու Ւրաքի խնդիրը։ Դեմոկրատ սենատոր Ջոն Մըրթան ասել է.

՛՛Առաջին քայլը կլինի մեր զորամիավորների դուրս բերումը Իրաքից։ Մեր զինվորները ներգրաված են քաղաքացիական պատերազմի մեջ, ուր սյունիները կռվում են շիաների դեմ։ Զինուժով մենք չենք կարող հաղթել այդ պատերազմը՝՝։

Իսկ Դեմոկրատական կուսակցության հանձնախմբի նախագահն Հովարդ Դինն ասել է.

՛՛Մեզ անհրաժեշտ է պաշտպանության բնագավառում խելամիտ քաղաքականություն։ Փաստ է, որ հանրապետականները պաշտպանության բնագավառում ձախողվել են, իսկ Օսամա Բին Լադենին դեռ չի հաջողվել ձերբակալել՛՛։

Դեմոկրատները Պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին իր պաշտոնից հրաժարվելու կոչ են անում։ Սակայն Ռամսֆելդին պաշտպանում են հանրապետականները ասելով, որ վերջին 25 տարիների ընթացքում Դոնալդ Ռամսֆելդը եղել է Պենտագոնի լավագույն ղեկավարը։

Մինչ դեմոկրատական կուսակցությունը կենտրոնացրել է իր ուժերը Իրաքում նախագահ Բուշի վարչակազմի վարած քաղաքականության դեմ պայքարի վրա, հանրապետականները աշախատում են նոյեմբերյան ընտրություններում կարեւոր նկատվող այլ խնդիրների ուղղությամբ։ Հանրապետականները պնդում են, որ դեմոկրատ թեկնածուների ընտրության դեպքում կբարձրացվեն եկամտահարկերը։ Սակայն դեմոկրատական կուսակցության համերկրային հանձնաժողովի նախագահ Հովարդ Դինն այդ առթիվ ասել է.

՛՛Մենք նպատակադրված չենք երկրում բարձրացնելու եկամտահարկերը։ Բացառություն են կազմում համեմատաբար քիչ եկամտահարկեր վճարող որոշ ընկերություններ, որոնց թվում են նավթարդյունաբերության ընկերությունները՛՛։

XS
SM
MD
LG