Մատչելի հղումներ

Իսրայելա-արաբական խաղաղության գործընթացը


Իսրաելի եւ Լիբանանի միջեւ մեկամսյա տեւողությամբ պատերազմի ավարտից հետո Ճգնաժամերի միջազգային խմբավորում հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է վերսկսել արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ խաղաղության հաստատման մի նոր գործընթաց։

Միջազգային ճգնաժամեր խմբավորման նոր զեկույցում նշված է, որ 2000 թվականին արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ խաղաղության հաստաման գործընթացի տապալումից հետո, Մերձավոր Արեւելքի պետություններից ոչ մեկն առ այսօր ցանկություն չի հայտնել փոխզիջողության դիմելու։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Թոմաս Փիքերինգը, որը նաեւ Միջազգային ճգնաժամեր խմբավորման համանախագահն է, նշել է, որ բանակցությունների սեղանի շուրջ կողմերի հանդիպելու նոր նախաձեռնության ժամկետը խիստ կաերւոր է.

՝՝Կածրում եմ ձեւավորվել է մի տեսակետ, համաձայն որի այժմ իսկական ժամանակն է նոր մղում տալու Արաբական երկրների եւ Իսրայելի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին՝՝։

Միանալով միջազգային հրատապ գործողություններ ձեռնարկելու կոչին, աշխարհի 135 երկրների ղեկավարներ, ներառյալ նախկին նախագահներ եւ վարչապետներ, ողջունել են Միջազգային ճգնաժամեր խմբավորման նախաձեռնությունը։ Նախագիծը նաեւ կոչ է անում Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարներին խորհրդակցություններ սկսել հրատապ խնդիրների՝ երկկողմանի անվտանգության եւ Պաղեստինի տնտեսության վերականգնման շուրջ։

Միջազգային ճգնաժամեր խմբավորման նախագահ Մարք Շնայդերի կարծիքով Մերձավոր Արեւելքում իրավիաճակը կվատթարանա, եթե հակամարտության լուծման ուղղությամբ որոշակի քայլեր չձեռնարկվեն.

՛՛Մերձավոր Արեւելքի արմատականացումը, Միացյալ Նահանգներին թիրախ դարձնելու հակվածության մեծացումը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների ազդեցության կորուստը։ Չկա որեւէ հարց, որը կախված չէ իսրայելա-արաբական հակամարտության լուծումից՝՝։

Միջազգային ճգնաժամերի խմբավորումից Մարք Շնայդերի կարծիքով պաղեստինցիների միջեւ ծագած նոր կռիվները խաղաղութուն հաստատման անհրաժեշտությունը դարձնում են է՛լ ավելի հրատապ խնդիր։

Միացյալ Նահանգները եւ աշխարհի այլ երկրներ Համասը որակել են, որպես ահաբեկչական կազմակերպություն։ Համասին է վերագրվում Իսրայելում ինքնասպան ռմահարումների բազմաթիվ գործողություններ։ Արեւմտյան երկրները այս տարվա սկզբներին դադարեցրել էին պաղեստինյան իշխանություններին հատկացվող օգնությունը, Համասի իշխանության գալուց հետո։ Միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի Համասը ճանաչի Իսրայելին եւ դադարեցնի բռնությունները։ Սրանք պայմաններ են, որոնց ընդդիմանում է զինյալ այդ խումբը ։

Նախագահ Բուշը հայտարարել է, որ հանձնառու է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խախաղության եւ անվտանգության հաստատման հարցում։ Նախագահը նաեւ ասել է, որ այդ խնդրի լուծումը իր նախագահության առաջնային նպատակներից է։

XS
SM
MD
LG