Մատչելի հղումներ

ՁԻԱՎ-ը մահմեդական երկրներում


Աշխարհի երկրների մեծ մասն անցած 25 տարում ընդգրկված է ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ գրեթե մշտական պայքարում, սակայն մահմեդական երկրներում գրեթե ոչինչ չի ասվում խնդրի մասին։

Մահմեդական բազմաթիվ երկրներում ՚՚ՄԻԱՎ՚՚ եւ ՚՚ՁԻԱՎ՚՚ բառերը դեռեւս արգելված են։ Մահմեդական գրեթե ոչ մի երկրի կառավարություն չունի ահագնացող խնդրի շուրջ վիճակագրական տվյալ։

Սակայն կացությունն արագորեն փոխվում է, եւ բժշկության բնագավառի արհեստավարժներն ասում են, որ հիվանդության դեպքերի թիվը կարող է ավելանալ մահմեդական երկրներում։ Դոկտոր Շեյխ Հասանը Հովարդի համալսարանի բժշկական բաժնի դեկանի տեղակալն ու Հյուսիսային Ամերիկայի մահմեդականների բժշկական ընկերակցության նախագահն է.

՚՚Կարծում եմ, որ ՄԻԱՎ-ով եւ ՁԻԱՎ-ով վարակվածների թիվը մահմեդական երկրներում մոտավորապես մեկ միլիոն է՚՚։

Դոկտոր Հասանն ասում է, թե մահմեդական աշխարհում ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի խնդրի շուրջ լռությունն ունի երկու հիմնական պատճառ։ Առաջին, հիվանդությունն ունեցողին հարկադրվում է խայտառակության դրոշմ, երկրորդ, տվյալ երկրի կառավարությունը ժխտում է խնդրի առկայությունը։

Իսլամն արգելում է արտամուսնական կապերը, միասեռականությունը, ապօրինի թմրադեղերի օգտագործումը, վաքագծեր՝ որոնք մեծապես առնչված են հիվանդությամբ վարակվելու հետ։ Սակայն փորձագետները համաձայն են, որ դա չի նշանակում թե նման կարգի վարքագիծ գոյություն չունի։

Տորոնտոյի համալսարանի աշխատակից Սուհեյլ Աբուլ Սմիթն ասում է, թե խնդիրն արագորեն ծավալվում է.

՚՚Գիտենք, որ խնդիրը գոյություն ունի։ Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ տեղյակ չէ, որ հիվանդ է, մինչեւ հիվանդությունը չափազանց խորանում է։ Նրանք վարակում են իրենց կանանց՚՚։

Սուհեյլը Հորդանանից է, եւ բացահայտորեն միասեռական է։ Նա ասում է, որ մահմեդական երկրներում չկա ՚՚միասեռականների համայնք՚՚ հասկացությունը։ Միջազգային կազմակերպություններն ու փորձագետները համաձայն են, որ ՁԻԱՀ-ով վարակվածների թիվը մահմեդական երկրներում ավելանում է, չնայած ոչ մեկը չգիտի հիվանդների ստույգ թիվը։

Նրանք նաեւ ասում են, որ խնդրի առկայության ժխտումը եւ հիվանդության կանխման ու բժշկման քաղաքականության բացակայությունը սկսում է դանդաղորեն փոխվել։

XS
SM
MD
LG