Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը ցանկանում է ավելի սերտ շփումներ Իրանի ժողովրդի հետ


Նախագահ Ջորջ Բուշը ցանկանում է ավելացնել շփումը Միացյալ Նահանգների եւ Իրանի ժողովուրդների միջեւ.

՚՚Ինձ դուր է գալի աշխարհի այլ երկրներից Ամերիկա գալու, եւ այն ինչպես որ կա ճանաչելու գաղափարը՚՚, ասում է պարոն Բուշը:

Միացյալ Նահանգները եւ Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 1980 թվականից ի վեր: Վաշինգտոնն Իրանի հոգեւորական վարչակարգի հետ կապերը խզեց այն բանից հետո, երբ Իրանի ուսանողները երկրի ղեկավար Այաթոլահ Ռուհոլահ Խոմեյնիի աջակցությամբ գրոհեցին Թեհրանում ամերիկյան դեսպանատան վրա եւ հիսուներկու ամերիկացիների պատանդ պահեցին մեկ տարուց ավելի:

Ներկայումս, միջուկային զենքերի Իրանի կառավարության հետամտելը, ահաբեկչությանն աջակցելն ու մարդու իրավունքների նրա սոսկալի տվյալները լուրջ մտահոգություն են Միացյալ Նահանգների եւ բազմաթիվ այլ երկրների համար:

Սակայն նախագահ Բուշն ու արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսը հստակ տարբերակում են դնում Իրանի հոգեւորականների վարչագարգի եւ ժողովրդի միջեւ: Նրանք աջակցում են տարբեր միջոցներով շարքային իրանցիների հետ փոխշփումներ հաստատելուն: Դրանցից մեկը մշակութային շփումներն ավելացնելն է: Քաղաքական հարաբերությունների հարցերով Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Նիքըլըս Բըրնզն այս մասին ասել է:

՚՚Մենք այժմ ծրագրում ենք մարզիկների, բժիշկների, պրոֆեսորների եւ տարբեր բնագավառների մասնագետների փոխանակումներ. այսպիսով, կարող ենք շատ ավելի մեծ թվով իրանցիների բերել այս երկիր եւ հույս ունենք, որ այդ կարգի փոխանակումները երկարաժամկետ առումով թերեւս կօգնեն ավելի կանոնավոր հարաբերություններ ու երկխոսություն ունենալու հատկապես կառավարական ապարատում չընդգրկված իրանցիների հետ՚՚:

Բացի այդ, ասում է պարոն Բըրնզը, Միացյալ Նահանգները կավելացնի Իրանին ուղղված ռադիո-հեռուստատեսային հաղորդումները.

՚՚Քանի որ Իրանում պետք է լինի գաղափարների մրցակցություն, ինչպես նաեւ պետք է լինի քաղաքական բանավեճ՝ ազատ գաղափարների ու տեղեկատվության շնորհիվ՚՚:

Փոխարտգործնախարար Բըրնզն ասում է, թե Միացյալ Նահանգները նաեւ ՚՚աջակցում է Իրանի շարքային քաղաքացիների ոչ-կառավարական համայնքին եւ նրանց՝ ովքեր ցանկանում են ժողովրդավարությունը տեսնել որպես Իրանի ապագա՚՚:

Պարոն Բըրնզը հայտարարել է. ՚՚ինչպես հստակորեն հայտնել են նախագահ Բուշն ու արտգործնախարար Ռայսը, մենք կանգնած ենք Իրանի ժողովրդի կողքին նրանց մեկդարյա պայքարում, ժողովրդավարություն, ազատություն եւ բոլոր քաղաքացիների արմատական իրավունքներն առաջ մղելու համար՚՚:

XS
SM
MD
LG