Մատչելի հղումներ

Վարչապետ Թոնի Բլէրի քաղաքական անկումը


Տասներկու ամսվա ընթացքում իշխանությունից իր հեռանալու մասին հայտարարած Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլէրի հանրահայտությունը երբեւէ ամենացածրն է, հիմնականում Իրաքի պատերազմի եւ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի հետ նրա սերտ հարաբերությունների պատճառով։

Լոնդոնում մարդկանց խոսակցության նյութը որպես քաղաքագետ, Թոնի Բլէրի անկման մասին է։ Նիք Ֆերարին մայրաքաղաքի ՚՚Էլ-Բի-Սի՚՚ լրատվական կայանի ռադիոծրագրի վարողն է.

՚՚Բարեւ ձեզ, ի՞նչ կցանկանայիք ասել Թոնի Բլէրի մասին՚՚։

Նրա ծրագրին հեռախոսազանգում են մեծ թվով անձինք ովքեր փափագում են, որպեսզի Թոնի Բլէրի կառավարությանը փոխարինի մեկ ուրիշը։ Սակայն պարոն Բլէրը երբեմն նաեւ համարվել է Բրիտանիայի պատմության մեջ ամենահանրահայտ վարչապետը։ Լոնդոնի տնտեսագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ռոդնի Բարքրն այս մասին ասել է.

՚՚Երբ Թոնի Բլէրն անցավ վարչապետի պաշտոնին, համարվում էր երիտասարդ, համակրելի, շիտակ, անկեղծ անձ՚՚։

Սակայն պարոն Բարքրն ասում է, թե վերջերս բրիտանացիների կարծիքը փոխվել է 1997 թվականին իշխանության անցած պարոն Բլէրի մասին.

՚՚Այժմ նրան համարում են ցուցամոլ, կեղծավոր, խաբեբա ու երկրի համար վտանգավոր անձ՚՚։

Բրիտանիայում պարոն Բլէրի հեղինակության անկման գլխավոր պատճառն Իրաքի պատերազմն է։ Պարոն Բլէրի քննադատները նրան մեղադրում են Բրիտանիայի շահերը վնասելու գնով Սպիտակ Տանն աներկբա հավատարմության մեջ։ Պարոն Բլէրին խստորեն քննադատում են նաեւ իր կուսակցության որոշ թվով անդամներ, որոնց թվում է նախկին դերասանուհի, խորհրդարանական Գլենդա Ջեքսոնը։

Սակայն պարոն Բլէրն ունի նաեւ համակիրներ, ովքեր նշում են, որ վարչապետի շնորհիվ բարելավվել է երկրի բնակիչների ապրելակերպը, խիստ նվազել է գործազրկությունը, լավացել է հասարակական ծառայությունների աշխատանքը։

Բրիտանիայի Աշխատանքի կուսակցությունը պարոն Բլէրի փոխարեն թերեւս վարչապետ կնշանակի երկրի ֆինանսների նախարար Գորդոն Բրաունին, իսկ նրա կառավարումից երկուս ու կես տարի անց կկայանան ընդհանուր ընտրություններ, ուր քվեատուները կընտրեն երկրի նոր վարչապետ։

XS
SM
MD
LG