Մատչելի հղումներ

Թոնի Բլէրի եւ Միացյալ Նահանգների փոխհարաբերությունները


Բազմաթիվ անգլիացիներ խիստ ընդդիմանում են նախագահ Բուշի Իրաքյան քաղաքականության հետ երկրի վարչապետ Թոնի Բլէրի սերտ կապին, որի հետեւանքով Անգլիայի վարչապետը հրաժարական է տալու հաջորդ տարի։

Թոնի Բլէրն ու Բիլ Քլինթընն ազատական քաղաքագետներ են, ովքեր նոր մոտեցում ցուցաբերեցին կառավարման այսպես կոչված, ՚՚երրորդ միջոցին՚՚, որը շուկայական ուժերը կառավարման գործունեության հետ համակցումն է։

Թոնի Բլէրն ու Ջորջ Բուշը, որոնցից առաջինն ազատական է, իսկ երկրորդը՝ պահպանողական, Իրաքում սկսեցին հարաճունորեն հասարակության համակրանքը չվայելով պատերազմ։ Հերիթիջ հաստատության վերլուծաբան Նիլ Գարդիներն ասում է, թե նրանց փոխհարաբերությունն անկեղծ էր.

՚՚Կարծում եմ, երկու ղեկավարներն էլ համամիտ են այն տեսանկյունին, որ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան ներգրավված են խոշոր հակամարտության մեջ չար, դաժան թշնամու դեմ եւ որ իրենց երկրները մինչեւ վերջ համատեղ պետք է պայքարեն Ալ-Քայդային եւ աշխարհում ահաբեկչությունը պարտության մատնելու համար՚՚։

Սակայն, բրիտանացիների մեծամասնությունն ընդդիմանում է Իրաքում պատերազմին։ Ռուփերթ Քորնվելը ՚՚Ինդիփենդնթ՚՚ օրաթերթի Վաշինգտոնյան գրասենյակի ղեկավարն է.

՚՚Պարոն Բլէրին մեղադրում են, որ պարոն Բուշի կամակատարն է, ով հնազանդորեն հետւել է նախագահ Բուշին եւ պատերազմ է սկսել՚՚։

Նախագահ Բուշին որոշակիորեն հարց են տվել պարոն Բլէրն իր կամակատարը լինելու մեղադրանքի շուրջ, սակայն պարոն Բուշը եռանդունորեն պաշտպանել է պարոն Բլէրի ղեկավարումը.

՚՚Երբ պարոն Բլէրը հայտարարություն է անում ինչ-որ բանի շուրջ, ապա անկեղծորեն է արտահայտվում։ Նա խոշոր մտածող է եւ ունի հստակ տեսլական, իսկ դժվարին պահին չի կորցնում հոգեկան կորովը։ Երբ պարոն Բլէրին սկսում են քննադատել, նա պաշտպանում է իր տեսակետը։ Ինձ դուր է գալիս գործ ունենալ այսպիսի անձի հետ՚՚։

Պարոն Բլէրի Աշխատանքի Կուսակցության անդամները երկյուղելով, որ վարչապետի քաղաքականության առնչությամբ քվեատուների հակակրանքը կարող է վնասել իրենց ընտրվելու հնարավորությունները, խուսավարեցին ու պարոն Բլէրին հարկադրեցին իր հրաժարականի մասին հայտարարություն անել։

Պարոն Բլէրի քաղաքական ժառանգորդը հավանաբար Բրիտանիայի ֆինանսների ներկայիս նախարար Գորդոն Բրաունն է, ով արտաքին քաղաքականությունում դեռեւս չունի բավարար փորձառություն։ Նիլ Գարդիներն ասում է, թե պարոն Բրաունը թերեւս չի կրկնօրինակի պարոնայք Բլէրի եւ Բուշի փոխհարաբերությունը.

՚՚Մենք խոսում ենք մեր ժամանակների քաղաքական ամենազարմանալի գործակցություններից մեկի մասին, գործակցություն՝ որին չափազանց անհավանական է թե կդիմի Բրիտանիայի մեկ այլ վարչապետ, առնվազն այս սերնդի ժամանակահատվածում՚՚։

Թոնի Բլէրը հայտարարել է, որ հրաժարական կտա հաջորդ տարի, սակայն որոշակի ամիս չի նշել։ Բրիտանիան կառավարող Աշխատանքի Կուսակցության նոր ղեկավարն ինքնաբերաբար կնշանակվի երկրի վարչապետ։

Բրիտանիայում ընդհանուր ընտրությունները կկայանան ամենաուշը 2010 թվականին։ Միացյալ Նահանգներում նախագահական հաջորդ ընտրությունը կայանալու է 2008 թվականին։

XS
SM
MD
LG