Մատչելի հղումներ

Ութնյակի գագաթաժողով


Ժամանակին այս ամենամյա գագաթաժողովները հիմնականում վերաբերում էին տնտեսական խնդիրների։ Սակայն այժմ դա այդպես չէ։ Աֆրիկայում աղքատության վերացման շեշտադրումից բացառությամբ վերջին գագաթաժողովների՝ ինչպես անցյալ տարի Շոտլանդիայում տեղի ունեցածի գլխավոր թեմաներն են անվտանգության, ահաբեկչության, ՁԻԱՀ-ի խնդիրները եւ հակամարտությունները ողջ աշխարհում։ Շվեդացի տնտեսագետ Անդերս Ասլունդը հետազոտություններ է կատարում Վաշինգտոնի Միջազգային տնտեսագիտության ինստիտուտում։ Նրա կարծիքով, Արեւմտյան Եվրոպայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Կանադայի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների քննարկման գլխավոր թեման Իրանի միջուկային ծրագիրն է լինելու.

՝՝Իհարկե ակնհայտ է, որ Իրանը գլխավոր թեմաներից է լինելու։ Սակայն օրակարգում չեն լինի մեծ ութնյակի ավանդական թեմաները, այդ թվում՝ մակրո-տնտեսական անհավասարակշռությունը, արժույթի փոխանակման խնդիրները եւ առեւտրային հարցերը։՛՛

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ Սանկտ Պետերսբուրգի հանդիպման գլխավոր թեմաներից լինի էներգետիկայի անվտանգությունը։ Սակայն այդ թեման ինքնին հակասական է, քանի որ ավելի վաղ այս տարի Ուկրաինայի հետ գնային տարաձայնության պատճառով Ռուսաստանը կարճ ժամանակով կանգնեցրել էր գազի մատակարարումը Արեւմտյան Եվրոպա։ Դա անհանգստության ալիք էր բարձրացրել գագաթաժողովի գործընկերների շրջանում եւ հարցականի տակ դրել Ռուսաստանի՝ որպես հուսալի մատակարարող հեղինակությունը։Շատ վերլուծաբաններ հավատացած են, որ Սանկտ Պետերսբուրգի գագաթաժողովը հնարավորություն է ընձեռում նախագահ Պուտինին Ռուսաստանը ներկայացնել որպես պատասխանատու եւ տնտեսապես բարգավաճող խոշորագույն պետություն։ Վաշինգտոնի Բրուքինգս հետազոտական հաստատությունից Ռուսաստանի գծով մասնագետ Քլիֆ Գեդին ասում է, որ գագաթաժողովը կարող է զարմացնել թերահավատներին նրանով, որ որոշակի գործողություններ կնախատեսի առեւտրի ընդլայնման շուրջ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ ընդհատված բանակցությունները վերականգնելու ուղղությամբ.

՝՝Կարծում եմ, նախագահ Պուտինին բացարձակապես դժվարություն չի պատճառի մի հայտարարություն ստորագրել, որը Դոհայի բանակցությունների հաջողության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կենսունակության շարունակման կոչ կանի։՛՚՛

Առեւտրի նախարարները տարիներ շարունակ աշխատել են Դոհայի բանակցությունների ուղղությամբ, սակայն առանց հաջողության։ Բանակցություններն ընդհատվել են հարուստ երկրներում գյուղատնտեսական նպաստավճառների եւ զարգացող երկրներում շուկայի մատչելիության խնդիրների պատճառով։ Քանի որ Հնդկաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Հարավային Աֆրիակայի եւ Մեքսիկայի ղեկավարները Սանկտ Պետերսբուրգ են ժամանում, առեւտրի գծով փորձագետները մեծ առաջընթաց են ակնկալում։ Ամերիկացի գործարար Սքոթ Միլերը Դոհայի Բանակցությունների ակտիվ խթանողներից է եւ կարծում է, որ Մեծ ութնյակը կարող է փրկել բանակցությունների գործընթացը.

՝՝Կարծում եմ Գագաթաժողովի արդյունքում արված հայտարարությունը շատ օգտակար կլինի։ Բանակցություններն արդեն 4 տարի է ընթանում են, սակայն արդյունքները մինչ այժմ մեզ չեն գոհացրել։ Այդ իսկ պատճառով նման խթանը շատ օգտակար կլինի։՛՛

Փորձագետների կարծիքով, առեւտրի բնագավառում ձեռքբերումների, Իրանի վերաբերյալ գործողությունների եւ էներգետիկայի վերաբերյալ լուրջ համաձայնությունների բացակայության դեպքում Սանկտ Պետերսբուրգի գագաթաժողովը կարող է դառնալ առանց էական ձեռքբերումների հերթական հանդիպում։

XS
SM
MD
LG