Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների նկարագիրը վատթարացել է աշխարհի երկրներում


Աշխարհի երկրներում անցկացված հարցախույզների մեկի համաձայն, Միացյալ Նահանգների նկարագիրն աշխարհում վատթարացել է, եւ ավելի նվազ թվով անձինք են աջակցում Վաշինգտոնի կողմից ահաբեկչության դեմ առաջնորդվող պատերազմին։ Նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է.

՚՚Որպես ձեր նախագահը, ես պատասխանատու եմ Իրաք մտնելու որոշման համար՚՚։

Ուսումնասիրություններ կատարող ՚՚Փյու՚՚ կազմակերպության կողմից հրապարակված հարցախույզի տվյալների համաձայն, նախագահ Ջորջ Բուշի այդ որոշման հետեւանքով վատթարացավ Ամերիկայի նկարագիրն աշխարհում, եւ աջակցությունը նվազեց ահաբեկչության դեմ պատերազմին։

՚՚Փյու՚՚ կազմակերպությունը հարցախույզ է անցկացրել 17 հազարից ավելի անձանց հետ աշխարհի տասնհինգ երկրներում՝ այդ թվում Միացյալ Նահանգներում, ում հարց է տրվել ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող ջանքերի մասին։

Հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ ահաբեկչության դեմ պատերազմին աջակցությունը նվազել է նույնիսկ Վաշինգտոնի սերտ դաշնակիցների շրջանում, ինչպես օրինակ, Ճապոնիան է։ ՚՚Փյու՚՚ կենտրոնի նախագահ Անդրյու Կոհութը բացատրում է.

՚՚Հարցախույզի արդյունքները ցույց են տալիս Միացյալ Նահանգների մասին բարյացական կարծիքի եւ Վաշինգտոնի կողմից ահաբեկչության դեմ առաջնորդվող պատերազմին աջակցության նվազումը, եւ որ նախագահ Բուշի հանրահայտությունն ամենացածր է Եւրոպայում ու մարդկանց մեծամասնությունն այն կարծիքին է, որ Վաշինգտոնը չի հասնի իր իր նպատակին Իրաքում՚՚։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն բազմաթիվ անձինք այն կարծիքին են, որ Վաշինգտոնի ներկայությունն Իրաքում իրենից վտանգ է ներկայացնում աշխարհում խաղաղության համար։ Այն նաեւ ցույց է տալիս, որ պատերազմի հետեւանքով Ամերիկայի մասին դրական կարծիքը փոխվել է ոչ միայն մահմեդական երկրներում, այլեւ Եւրոպայում եւ Ասիայում։

Օրինակ, Հնդկաստանում մարդկանց 71 տոկոսն անցած տարի դրական կարծիք ուներ Ամերիկայի մասին, որն այս տարի կազմում է 56 տոկոս։ ԱՆդրյու Կոհութն այս մասին ասում է.

՚՚Ամենամեծ խնդիրը Միացյալ Նահանգների նկարագրի նվազելն է այն երկրներում, որտեղ անցյալ տարի այն բարելավվել էր, հատկապես Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում, ուր ծովամրրիկից տուժածներին Վաշինգտոնի ցուցաբերած օգնության հետեւանքով Ամերիկայի հանրահայտությունը բարձր էր։

Ուսումնասիրության տվյալների համաձայն, այդ հանրահայտությունը որոշ չափով նվազել է։ Սակայն ՚՚Վիքլի Սթանդարդ՚՚ պարբերականի խմբագիր Վիլյամ Քրիստոլը համամիտ չէ հարցախույզի արդյունքներին.

՚՚Վիքլի Սթանդարդ՚՚ պարբերականի խմբագիր ՚՚Դժվար է ապացուցելը, որ այդ երկրներում դիմակայում ենք հակաամերիկյան վիթխարի ալիք՚՚։

Պարոն Քրիսթոլն ասել է, թե այն կարծիքին է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունը բարելավվել է։ Նա նաեւ ասել է, թե իր դաշնակիցների հետ Վաշինգտոնի հարաբերությունները, ինչպես օրինակ, Ճապոնիան է, նույնպես ամուր են։

Սակայն ՚՚Փյու՚՚ կենտրոնի տնօրենն ասում է, թե հարցախույզի տվյալները ճշգրտորեն արտացոլում են Ամերիկայի նկարագրի վատթարացումն աշխարհի երկրներում, որը նրա կարծիքով, երկրի համար դժվար կլինի բարելավել։

XS
SM
MD
LG