Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիա - ահաբեկչական գործողություններ


Ամերիկայում սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումներից հետո Սաուդյան Արաբիայում սկսել է հարձակումներ գործել Ալ-Քայդան, որն ալեւս չի կարող անտեսվել։ Թիրախը կասկածյալ ահաբեկիչների թաքստոցն է։ Այս անգամ սա վարժական հարձակում է, սակայն որը մաս է կազմում ահաբեկչության դեմ պայքարող Սաուդյան Արաբիայի մարտիկների մարզման։

Քննադատներն ասում են, թե Սաուդիան Արաբիան պետք է ավելի շուտ քայլեր կատարած լիներ այդ ուղղությամբ, եւ որ սեպտեմբերի տասնմեկի դեպքերը պետք է ահազանգ լինեին այդ երկրի համար։

Նրանց կարծիքով, Սաուդյան Արաբիան երկար ժամանակ աչք էր փակում իսլամական բարեգործական կազմակերպությունների կողմից ահաբեկիչներին տրվող ֆինանսական օգնության եւ հարաճուն ծայրահեղականության նկատմամբ, երբ ծայրահեղական հոգեւորականներն ատելություն եւ անհանդուրժողականություն էին քարոզում մզկիթներում ու դպրոցներում։

Սառը պատերազմի ժամանակ Աֆղանստանում Խորհրդային Միության զինուժի դեմ կռվելուց հետո ջիհադիստներն իրենց ուշադրությունը դարձրեցին արեւմտյան ազդեցությունը դուրս մղելու եւ արեւմտամետ մահմեդական երկրների կառավարությունները տապալելու վրա։

Մահմեդական եւ ոչ մի երկիր չէր գիտակցում վտանգը, որոնց թվում էր նաեւ Սաուդյան Արաբիան։ Սակայն բացի այս, Սաուդյան Արաբիայի համար առկա է նաեւ հարեւան Իրաքում շարունակվող բռնարարքների վտանգը։

Երիտասարդ սաուդցիներն այժմ մեծ թիվ են կազմում Իրաքում կռվող օտարերկրյա մարտիկների շարքերում եւ երկյուղն այն է, որ ահաբեկիչների հաջորդ սերունդը կվերադառնա Սաուդյան Արաբիա եւ տասնամյակներ շարունակ ավերածություն կգործի այնտեղ։

XS
SM
MD
LG