Մատչելի հղումներ

Իրանը հայտարարել է, թե իրեն չեն կարող հարկադրել...


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջանդն ասում է, թե արեւմտյան տերություններն իր երկրին չեն կարող հարկադրել որպեսզի հրաժարվի միջուկային գործունեությամբ զբաղվելու իր իրավունքից։

Պարոն Ահմադինեջադի հայտարարությունը հաջորդել է միջուկային իր ծրագիրը սառեցնելու արեւմտյան երկրների կողմից Իրանին ուղղված առաջարկին։

Միաժամանակ, շարքային իրանցիները քաջատեղյակ են, որ միջազգային համայնքի ճնշումն ավելանում է իրենց երկրի վրա, ու իր միջուկային գործունեությանը վերջ դնելու դիմաց եւրոպական որոշ թվով երկրների կողմից Իրանին տնտեսական օգուտների առաջարկի առնչությամբ իրանցի ուսանողներն ասում են, որ չարժէ դրան ուշադրություն դարձնել, եւ որ Իրանի միջուկային խնդիրը միջազգային համայնքի գործը չէ։

Անցած ուրբաթ, հավատացյալներն աղոթքի ժամանակ դատապարտեցին Միացյալ Նահանգներին, մինչ իրանցի հանրահայտ հոգեւորականները պաշտպանեցին Իրանի միջուկային ծրագիրը։

Վիեննայում, վեց երկրների արտաքին գործոց նախարարները, որոնց թվում են Ռուսաստանն ու Չինաստանը, հայտարարեցին Թեհրանի կողմից ուրանի հարստացմանը վերջ դնելու մի ծրագրի մասին, որում ընդգրկված են թե՛ տնտեսական օգուտներ, եւ թե՛ պատժամիջոցներ։

Առաջարկի մանրամասները չեն հրապարակվել, սակայն արտաքին գործոց նախարարները համաձայնել են, որ Իրանն իր միջուկային գործունեությունը չսառեցնելու դեպքում, հարցը կդրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

XS
SM
MD
LG