Մատչելի հղումներ

Զոհված լրագրողների հուշարձանը


Անցյալ տարի աշխարհում զոհվել է 59 լրագրող։ Նրանցից շատերին կանխամտածված սպանել են լռեցնելու համար, որը նշանակում է, թե պատերազմի, ոճրագործության կամ կոռուպցիայի մասին մեկնաբանելը հարաճունորեն դառնում է վտանգավոր։

Լրագրողների հուշարձանը կրում է 1600-ից ավելի լրագրողների անունները, ովքեր 1812 թվականից ի վեր զոհվել են իրենց աշխատանքի պատճառով։ Մայրաքաղաք Վաշինգտոնի լրատվական միջոցների թանգարանի տնօրեն Ջո Ըրշըլն ասում է, թե նրանցից 400-ը զոհվել են վերջին տասնմեկ տարիներին.

՚՚Սա սոսկալի վկայություն է հարաճուն վտանգի, որի մեջ լրագրողներն իրենց դնում են լուրեր հաղորդելով՚՚։

Զոհված լրագրողներից մեկը Սթիվն Վինսենթն է։ Նա լրագրող էր արվեստի հարցերով Նյու Յորքում, երբ ականատես եղավ Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա սեպտեմբերի տասնմեկին կատարված հարձակմանը։ Այդ օրը նա որոշեց դառնալ պատերազմի հարցերով թղթակից եւ սկսեց աշխատել լրագրող՝ Բասրայում։

Նրան այնտեղ հրազենային կրակոցով սպանեցին անցյալ օգոստոսին այն բանից կարճ ժամանակ անց, երբ գրեց, թե Իրաքի այդ քաղաքի ոստիկանությունը փաստորեն պատասխանատու է այնտեղ սպանություններ կատարելու համար։ Այս մասին Վինսենթի այրին՝ Լիսա Ռամաչի Վինսենթն ասում է.

՚՚Ես կցանկանայի, որպեսզի Վինսենթը հիշվեր որպես իսկապես քաջ եւ համարձակ մարդ, ով գիտեր իր կատարած աշխատանքի վտանգավորությունը։ Նա գիտեր, որ վտանգի մեջ է։ Նա ինձ եւ այլ անձանց ասել է այս մասին, սակայն այնուամենայնիվ, շարունակել է իր աշխատանքը՚՚։

Մեքսիկական լրագրի սեփականատեր Ռաուլ Գիբ Գերերոն նույնպես քաջ էր։ Նրան հրազենային կրակոցով սպանեցին թմրադեղերի գաղտնի փոխադրմամբ ու առուծախով զբաղվող անձանց հետ կառավարության գաղտնի համաձայնության մասին հոդվածներ գրելու համար արված սպառնալիքներից հետո։

Սիերա Լեոնեյում խմբագիր Հարի Յանսանեհը մահացավ վկայակոչաբար կառավարության մասին բացասական հայտարարությունների հետեւանքով դաժան ծեծից հետո, երիկամների թերի աշխատանքի պատճառով։

Ռուսաստանում, ավտոմատներով զինված անձինք սպանեցին Կովկասի Դաղստանի հանրապետությունում ընդդիմության քաղաքական քննադատ Մագոմեջադիգ Վարիսովին։

Հեռուստատեսության հնչյունաօպերատոր Վալիդ Խալեդը սպանվեց, երբ իր գործընկերներից մեկի հետ ավտոմեքենայով մոտեցան Բաղդադում տեղի ունեցող մարտերի վայրին։ Անցած տարի զոհված լրագրողներից երրորդի մահը տեղի ունեցավ Իրաքում, ուր պատերազմի իրադարձությունները մեկնաբանելիս անցած երեք տարում զոհվել են 74 լրագրողներ։

Սա Իրաքի պատերազմը դարձնում է ավելի վտանգավոր Երկրորդ համաշխարհային պատերազմից, երբ բոլոր ճակատներում վեց տարի տեւած կռիվների ժամանակ մահացել է ընդամենը 69 լրագրող։ Էյ-Բի-Սի հեռուստաընկերության լուրերի բաժնի նախագահ Դեյվիդ Վեսթինն այս մասին ասում է.

՚՚Որքան էլ այդ թիվը սոսկալի է, մեր հարգանքի տուրքն այսօր մեզ հիշեցնում է, որ նույնիսկ այժմ, 2006 թվականին, լրագրողների մեծամասնությունը զոհվում է Իրաքից շատ ավելի հեռու երկրներում՝ ինչպես օրինակ, Ֆիլիպիններում, Ռուսաստանում եւ Կոլումբիայում աշխատելիս՚՚։

Իրենց պարտականությունը կատարելիս անցյալ տարի լրագրողներ զոհվել են 21 երկրներում, բոլոր մայրցամաքներում՝ բացի Ավստրալիայից։ Վեսթինը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրներում լրագրողների զոհվելու եւ վիրավորվելու վերջը չի երեւում։

Նա նաեւ կոչ է արել արժանին հատուցել այն անձանց զոհողություններին, ովքեր իրենց կյանքը վտանգում են աշխարհի անցուդարձից հասարակություններին իրազեկ պահելու համար։

XS
SM
MD
LG