Մատչելի հղումներ

Աշխատակազմի փոփոխություններ՝ Սպիտակ Տանը


Առկա են խոշոր փոփոխություններ Սպիտակ Տանը։ Նախագահ Ջորջ Բուշի մամլո քարտուղարը հայտարարեց, որ հեռանում է իր պաշտոնից։ Նաեւ հայտարարվել է, որ նախագահի ամենավստահելի խորհրդականներից մեկը վարչակազմում հրաժարվելու է քաղաքականության հարցեր մշակողի իր պարտականություններից։

Մայրաքաղաք Վաշինգտոնի ամենահանրահայտ դեմքերից մեկը, Սպիտակ Տան մամլո քարտուղար Սքոթ Մըքլելանն անցնող չորեքշաբթի հրաժարական տվեց գրեթե երեք տարի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմում ծառայելուց հետո։ Նախագահի հետ Սպիտակ Տան առջեւի մարգագետնում իր հայտարարությունն անելիս պարոն ՄըկՔլելանը ջերմությամբ արտահայտվեց պարոն Բուշի վարչակազմում իր ծառայելու ժամանակահատվածի մասին.

՚՚Ես իմ ծառայությանն եմ նվիրել ամբողջ ուժերս ու ունակություններս։ Կշարունակեմ այդպես վարվել մամլո նոր քարտուղարի նշանակման անցումային շրջանում, հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Շնորհակալություն ինձ ընձեռված հնարավորության համար՚՚։

Պարոն Մըկքլելանը մամլո քարտուղար նշանակվեց 2003 թվականի հունիսին, եւ թղթակիցների հետ երբեմն բանավիճել է նախագահի համար ամենադժվարին խնդիրների՝ այդ թվում Իրաքի եւ ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից հետո ծառացած հարցերի շուրջ։ Նախագահն ասաց, թե պարոն ՄըկՔլելանն իր աշխատանքը կատարել է հմտորեն եւ ազնվորեն.

՚՚Դժվար կլինի փոխարինելը Սքոտին։ Սակայն, այնուամենայնիվ, ի՛նքն է կայացրել իր որոշումը, եւ ես ընունում եմ այն։ Կարճ ժամանակ անց պարոն Սքոտի հետ Տեխասում նստած կլինենք ճոճաթոռներին եւ կզրուցենք Սպիտակ Տանը մամլո քարտուղար ծառայած նրա հին, լավ օրերի մասին, եւ հավաստիացնում եմ ձեզ, որ Սքոտին կարող եմ ասել, որ հրաշալի աշխատանք է կատարել՚՚։

Կադրերի փոփոխության մեկ այլ քայլով, նախագահ Ջորջ Բուշի անձնական սերտ խորհրդականը, Կարլ Ռովը հրաժարվեց քաղաքականություն մշակելու իր դերից, նոյեմբերին կայանալիք կոնգրեսական միջժամկետային ընտրությունների վրա ավելի շատ կենտրոնանալու համար։

Նախագահի աշխատակազմի նոր ղեկավարը Ջոշուա Բոլթենն է։ Պարոն Բուշը երկրի առեւտրի ներկայացուցիչ Ռոբ Փորթմանին այս շաբաթվա սկզբներին նշանակեց Սպիտակ Տան բյուջեյի ղեկավար։ Պարոն Բուշի Հանրապետական Կուսակցության որոշ թվով անդամներ նրան կոչ էին անում փոփոխություններ կատարել Սպիտակ Տան անձնակազմում, կառավարման երկրորդ ժամկետում իր վարչակազմին նոր եռանդ ներարկելու նպատակով, որով հուսով են ետ շրջել նրա նվազող հանրահայտությունը։

XS
SM
MD
LG