Մատչելի հղումներ

Իրադարձություններ  տնտեսության բնագավառում


· Միացյալ Նահանգներում համակարգիչներ արտադրող ՝՝Դել՝՝ ընկերությունը հայտարարել է, թե ծրագրում է իր գործունեությունը ընդարձակել Հնդակստանում եւ երեք տարում կրկնապատկել ընկերության աշխատուժն այդ երկրում։ ՝՝Դել՝՝ ընկերությունը իր համակարգիչների ծրագրերը կազմող եւ գրասենյակային աշխատանքները կարգավորող բաժինները տեղափոխում է մի երկիր, ուր ԱՄՆ-ի համեմատ ցածր է միջին աշխատավարձը։ Այս միտումը տարածում է գտնում քիչ վարձատրվող երկրներում կրթական մակարդակի բարձրացմանը զուգընթաց։ Անցյալ տարի օրինակ, ԱՄՆ-ի 7Օ հազարի դիմաց, Հնդկաստանում 2ՕՕ հազար երիտասարդ ավարտեց ճարտարագիտական բաժինները։ Աշխարհի երկրների մրցունակությունն ուսումնասիրող ԱՄՆ-ի Մրցունակության խորհրդի նախագահ Դեբորահ Ուինս-Սմիթի խոսքերով, Հնդկաստանը նման կերպ զարգացող երկրների մեկ օրինակն է.

՛՛Նրանք մեծ ներդրումներ են կատարում իրենց ժողովրդի կրթության համար, հիմնում միջազգային չափանիշներով հետազոտական հաստատություններ։ Կարճ ասած, ստեղծում են մեծ ներուժ։ Ցածր աշխատավարձ առաջարկող երկրները ստեղծել են հմուտ աշխատուժ, որը սպասում է օտար ընկերությունների առաջարկներին՝՝։

՝՝Դել՝՝ ընկերությունը հավանաբար ավելի ամրացնի իր ներկայությունը Հնդկաստանում, ուր, ըստ կանխատեսումների, մինչեւ 2Օ1Օ թվականը ամեն տարի կվաճառվի տասը միլիոն համկարգիչ։

· Հուլիսին փոխարժեքի վերահաշվարկից հետո, չինական դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ ամրապնդել է իր դիրքերը։ Տնտեսագետները դա բացատրում են շուկայական որոշ գործոններով ու դոլարի փոխարժեքի անկումով։ Նման հարցեր վերջերս Պեկինում քննարկեց ամերիկյան պատվիրակությունը, որի կազմի մեջ էին ԱՄՆ-ի առեւտրի նախարար Քարլոս Գուտիերեզը եւ երկու սենատորներ։

· Երբ Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում ավարտվում է ձմեռը եւ նվազում տների ջեռուցման համար վառելիքի անհրաժեշտությունը, միջազգային շուկաներում անկում են ապրում նավթի գները։ Վերլուծաբանների խոսքերով, դոլարի փոխարժեքի վրա ազդում են նաեւ բարձր գների եւ գնողունակության պատճառով ԱՄՆ-ում բենզինի կուտակումները։ Չնայած այս ամենին, Իրանում, Իրաքում եւ Նիգերիայում քաղաքական կացության պատճառով, անցնող 7 տարիների համար անմշակ նավթի միջազգային գները ներկայումս ամենաբարձրն են։

XS
SM
MD
LG