Մատչելի հղումներ

Չերնոգորիան նախապատրաստվում է հանրաքվե կայացնել անկախության առնչությամբ


Մայիսի 21-ին Չերնոգորիայի հանրապետությունը ծրագրում է կայացնել հանրաքվե Սերբիայի հետ միությունից անկախություն հայտարարելու համար։ Չերնոգորիան եւ Սերբիան երբեմնի Հարավսլավիայի վերջին երկու հանրապետություններն են։

Չերնոգորիայի հանրապետությունը կդառնա Եվրոպայի ամենաերիտասարդ պետությունը։ Եվրոպական Միության կողմից ընդունված կանոնների համաձայն, եթե հանրաքվեին մասնակցի քվեարկողների առնվազն 5Օ տոկոսը եւ նրանց առնվազն 55 տոկոսը քվեարկի հօգուտ անկախության, անկախությունը կճանաչվի միջազգային համայնքի կողմից։ Երկրի արտաքին գործերի նախարար Միոդրագ Վլահովիչը կարծում է, որ շուտով կհռչակվի անկախություն.

՛՛Անձամբ ես կնախընտրեի հանրաքվեն անցնացնել հուլիսի 13-ին։ Այն մեզ համար այնքան կարեւոր օր է, որքան հուլիսի 4-ը ամերիկացիների համար։ Այդ օրը, 1878 թվականին Բեռլինի կոնգրեսը Չերնոգորիան հայտարարեց անկախ պետություն՛՛։

Դրանից հետո Չերնոգորիան անկախ մնաց մինչեւ հարավ-սլավոնական 5 այլ երկրների հետ 1918 թվականին Հարավսլավիա պետության հիմնադրումը։ 199Օ-ականների բալկանյան պատերազմներից ու Հարավսլավիայի փլուզումից հետո 6ՕՕ հազար բնակչություն ունեցող Չերնոգորիան Սերբիայի հետ կազմեց թույլ կապերով դաշնություն։ Ներկայումս էլ այն փաստացի անկախ է՝ իր անկախ դրամական միավորով եւ Սերբիայի հրահանգներին չենթարկվելու կարողությամբ։ Ինչպես արտգործնախարար Վլահովիչն է ասում, ինչ ելք էլ հանրաքվեն ունենա, Սերբիայի հետ կապն այլեւս վերացված է։

Ըստ հարցումների, կողմ ու դեմ քվեարկողների թվերն իրար մոտ են։ Ներկայումս 43 տոկոսն է անկախության կողմնակից, 31-ը՝ դեմ։ 21 տոկոսը դեռեւս տատանվում է։ Վլադիմիր Գլիգորովը Վիեննայի Միջազգային տնտեսագիտության հաստատության Բալկանների հարցով փորձագետ է։ Նրա խոսքերով, այժմ եզրակացություն անելն անհնար է։

Գրիգորովն ասում է, թե հանրաքվեն կարեւոր նշանակություն ունի Չերնոգորիայի, Սերբիայի եւ ամբողջ Բալկանների համար։

՛՛Այոն՝՝-ն, նրա կարծիքով, կտար ավելի կայուն արդյունք։ Նա ասում է.

՛՛Քանի որ բացասական արդյունքը փաստորեն չի լուծում եւ ոչ մի հարց։ Դրանից հետո ստիպված ես լինելու մտածել Սերբիայի հետ նոր հարաբերությունների մասին՝՝։

Սերբիայի հետ միության կազմում մնալու կողմնակից ընդդիմությունը հայտարարել է, թե կհարգի հանրաքվեի որեւէ արդյունք։ Սակայն նրանց առաջնորդ Պրեդրագ Բուլատովիչը համոզված է, որ հանրաքվեն ՝՝ոչ՝՝ կասի անկախությանը։

Սերբերն ու չերնոգորցիները խոսում են նույն լեսուն եւ դավանում միեւնույն կրոնը։ Սերբիան հայտարարել է , թե կընդունի Չերնոգորիայի ժողովրդի վճիռը։ Այսօր, երբ Սերբիային ավելի շատ հուզում է Կոսովոյի ապագան, այն նախընտրում է հեռու մնալ Չերնոգորիայի անկախության հանրաքվեին անմիջական միջամտությունից։

XS
SM
MD
LG