Մատչելի հղումներ

Ամերիկյան նավահանգիստների անվտանգությունը իսկ Միացյալ Նահանգների ձեռքում է


Դուբայ Փորթս Վորլդ՚՚ ընկերությունը, որը ծրագրում էր ստանձնել Միացյալ Նահանգների որոշ թվով նավահանգիստների աշխատանքները, հայտնել է թե ամերիկյան նավահանգիստներում աշխատանքի վերահսկողությունը կփոխանցի Միացյալ Նահանգների ընկերություններից մեկին։ Միացյալ Նահանգները, որի ներքին համախառն արտադրանքի ծավալը կազմում է տարեկան տասնմեկ տրիլիոն դոլար, ներկայումս ամենախոշոր եւ ամենաարդյունավետ տնտեսությունն է աշխարհում։ Եւ այդ արդյունավետության բանալին շարժունակությունն է։ Ներքին անվտանգության նախարարության տվյալների համաձայն, երկրում առկա է 177 հազար կիլոմետր մայրուղի, 350 հազար կիլոմետր երկաթուղագիծ եւ 590 հազար կամուրջ, որոնք Ամերիկայի խոշորագույն քաղաքները կապում են ամենափոքր քաղաքների հետ։ Այս ճանապարհներով եւ եկաթուղով անցնող, ներմուծվող ապրանքների 90 տոկոսը գալիս է ծովով։ Ֆրանք Ֆոգերթին ՚՚Փի ընդ Օ Փորթս՚՚ ընկերության փոխնախագահն է. Ֆրանք ՚՚Առանց նավահանգիստների մենք ի վիճակի չէինք լինի վայելելու ներմուծվող ապրանքները եւ տնտեսությունը չէր լինի այնքան կենսունակ, որքան է՛ այժմ՚՚։ Միացալ Նահանգների 361 նավահանգիստներ օտար երկրներից ամեն տարի ստանում են հինգ միլիարդ տոննա ապրանք։ Այդ նավահանգիստները նաեւ կարող են լինել ամենախոցելի վայրը ահաբեկչական հարձակումների համար։ ՚՚Արտաքին հարաբերությունների խորհուրդ՚՚ կազմակերպությունում ազգային անվտանգության հարցերով վերլուծաբան Սթիվն Ֆլինն ասում է, թե ԱՄՆ-ի նավահանգիստներում ձեռք առնվող անվտանգության միջոցներն անբավարար են. Սթիվն ՚՚Կարծում եմ, ներկայումս գործող անվտանգության միջոցներն արդյունավետ խոչընդոտ չեն ահաբեկչական վճռակամ կազմակերպությունների համար, որոնք համառորեն ջանում են թիրախի տակ վերցնել ծովային տրանսպորտի մեր միջոցները՚՚։ Տրանսպորտի նախարարության պաշտոնատարներից մեկը նախազգուշացնում է, որ եթե սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումները խեղեցին Միացյալ Նահանգների տնտեսությունը, ապա երկրի նավահանգիսներից մեկի վրա հարձակումը կարող է ամբողջովին ձախողել դրա աշխատանքը։ Սակայն Ներքին անվտանգության նախարարության փորձագետ Դեյվիդ Հեյմանի համաձայն, Միացյալ Նահանգների նավահանգիստները օտարերկրյա ընկերություններին վաճառելու շուրջ մտահոգությունը թերեւս չափազանցված է. Դեյվիդ ՚՚Նկատի առեք, որ Միացյալ Նահանգների նավահանգիստների հիսուն տոկոսը ներկայումս կառավարվում են այնպիսի երկրների ըներությունների կողմից, ինչպես օրինակ, Չինաստանը, Սինգապուրը, Կորեան եւ Մեծ Բրիտանիան են։ Բայց չէ՞ որ աշխարհի բազմաթիվ երկրներում Միացյալ Նահանգների ընկերություններին է պատկանում դրանց նավահանգիստները շահագործելու իրավունքը, այդ դեպքում ԱՄՆ-ի ընկերություններին արդյո՞ք պետք է մերժեն այլ նավահանգիստներում սեփականության իրավունքը՚՚։ Պարոն Հեյմանն ասում է, թե ամերիկացիների մեծամասնության համար պարզ չէ, թե ինչպես են գործում նավահանգիստները։ ՚՚Փի ընդ Օ Փորթս՚՚ ընկերությունում անվտանգության բաժնի ղեկավար Ռոբերտ Սքավոնեն ասում է, թե այս մասին սխալ տեղեկությունն արդյունավետ քննարկումը դարձրել է անհնարին. Ռեբերտ ՚՚Նավահանգիստները վաճառքի չեն, դրանք տեղական իշխանությունների սեփականությունն են։ Մենք միայն պատասխանատու ենք կոնտեյները նավերից բեռնաթափելու եւ դրանք բեռների տիրոջը հանձնելու գործում, եւ մեզ անհրաժեշտ չէ իմանալ արկղերի պարունակությունը, եւ մենք այդ մասին հարցեր չենք տալիս՚՚։ Դա Միացյալ Նահանգների մաքսատան պարտականությունն է, որը որոշում է, թե որ բեռներն են ստուգվելու։ Ներկայումս ստուգվում է ամեն տարի ծովային ճանապարհով Միացյալ Նահանգներ մտնող վեց միլիոն բեռների տասը տոկոսը։ Որոշ փորձագետների կարծիքով, ավելի մեծ թվով կոնտեյներ ստուգելը տնտեսապես ձեռնտու չէ։ Միացյալ Նահանգների որոշ թվով կոնգրեսականներ այն կարծիքին են, որ երկրի նավահանգիստները Դուբայի ընկերություններից մեկի կոմից շահագործվելը միայն կավելացնի վտանգի հավանականությունը. Ջերի ՚՚Սա ազգային անվտանգության հարց է։ Մենք ցանկանում ենք վստահանալ, որ մեր նավահանգիստների անվտանգությունը մեր ձեռքում է՚՚։ Սակայն այլոք ասում են, որ նավահանգիստների անվտանգությունն արդեն իսկ Միացյալ Նահանգների ձեռքում է։ Որոշ թվով անձինք այն կարծիքին են, որ Կոնգրեսը պետք է կենտրոնանա ոչ թե Միացյալ Նահանգներում նավահանգիստները շահագործող օտար երկրների ընկերությունների ղեկավարման՝ այլ ամերիկյան նավահանգիստներում անվտանգության գործընթացը բարելավելու խնդրի վրա։

XS
SM
MD
LG