Մատչելի հղումներ

Հոգեկան ճնշման ետ-տրավմատիկ անկանոնությունը


Իրաքի թերթերն ամեն օր հայտնում են ապստամբների ու դաշնադրային զինուժերի միջեւ կրակափոխանակության ժամանակ շարքային քաղաքացիների ծուղակվելու մասին։ Պատերազմի գոտում ապրելը խիստ ազդում է մարդկանց զգացմունքային աշխարհի վրա։

Զինվորներն այս կացության մասին չափազանց իրազեկ են։ Ավելի վաղ տեղի ունեցած պատերազմներում այն կոչվում էր ՚՚Մարտից հոգնածություն՚՚։ ՚՚ Հոգեկան ճնշման ետ տրավմատիկ անկանոնություն՚՚ արտահայտությունն օգտագործվում էր նկարագրելու տուն վերադառնալուց հետո Վիետնամի պատերազմի վետերանների վրա հոգեբանական ազդեցությունները։

1980-ական թվականներից ի վեր այդ սահմանումը կիրառվում է ավելի լայնորեն, եւ ընդգրկում է այլ հիվանդություններին մարդու արձագանգը։ Նյու Յորք քաղաքի այս բնակչուհին հիվանդության ախտանշանների մասին հետեւյալն է ասում սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումից հետո.

՚՚Այժմ երկյուղում եմ որեւէ փապուղի մտնել, քանի որ կարծում եմ, թե այն պայթելու է։ Ես ունենում եմ մղձավանջներ՚՚։

Իսրայելում եւ պաղեստինյան տարածքներում բռնարարքների հետեւանքով երիտասարդներն այնտեղ սովորաբար տառապում են ՚՚Հոգեկան ճնշման ետ-տրավմատիկ անկանոնությունից՚՚։ Տանյա Վայզը վիրավորվել է Թել Ավիվի գիշերային ակումբներից մեկում անձնասպան ռմբահարման հետեւանքով.

՚՚Դա ինձ համար ամենադժվար պահն էր, եւ չնայած դեպքից անցել է մեկ տարի, ես ամեն օր հիշում եմ այն։ Դեպքը չեմ կարողանում մոռանալ նույնիսկ մեկ պահ՚՚։

Տոկիոյի մետրոյում սարին գազով ահաբեկիչների հարձակումից տասը տարի անց, այս անձի մոտ դեռեւս առկա են հոգեկան սպիներ.

՚՚Ես ախտորոշվել եմ, ինչպես բժիշկներն են անվանում, տարելիցի ախտանշանով։ Ամեն տարի այս նույն ժամանակ իմ մոտ սկսվում են տարբեր ախտանշաններ՚՚։

՚՚Եթե մարդը որեւէ ժամանակ ենթարկվում է իր կյանքին սպառնացող դեպքի, նրա մոտ կարող է առաջանալ ՚՚Հոգեկան ճնշման ետ տրավմատիկ անկանոնություն՚՚։

Մարդկանց մեծամասնությունն ապաքինվում է դրանից, սակայն որոշ մասը չի ապաքինվում՚՚։ Բժիշկ Ռոբերտ Ուրսանոն Միացյալ Նահանգների զինուժերին եւ հասարակական առողջապահության բժիշկներին մարզող բժշկական կոլեջի հոգեբուժական բաժնի ղեկավարն է. Նա ասում է, թե առկա է տարբերություն պատերազմական ժամանակաշրջանում զինվորի կամ ռազմագերու փորձառության, եւ բնական աղետից տուժած քաղաքացիների փորձառության միջեւ, ինչպես օրինակ, ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկն է.

՚՚Զինվորները, մարտի առաջավոր կամ ետին գծում գտնվելուց անկախ, մշտապես ենթարկվում են սպառնալիքների, ու մշտապես անհանգստանում են իրենց եւ ընկերների կյանքի համար։ Անհրաժեշտ է հիշել, որ ՚՚Հոգեկան ճնշման ետ-տրավմատիկ անկանոնությունը՚՚ ընդամենր մեկ խնդիր է, որն ամենակարեւորը չէ ՚՚Կատրինայից՚՚ տուժածների համար։ Անհրաժեշտ է զգոն լինել, որպեսզի աղետներից տուժած անձինք չտրվեն թմրադեղերի, ոգելից խմիչքների՚՚։

Կարեւոր է նաեւ վերականգնել մարդկանց համայնքային զգացումը եւ վստահանալ, որ երեխաները վերադառնում են դպրոց։ Գաղթականները, հատկապես կանայք խոցելի են ՚՚Հոգեկան ճնշման ետ-տրավմատիկ անկանոնությունից՚՚։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք թերեւս կրկնակի անգամ ավելի են տառապում, քան տղամարդիկ։

Սուդանի արեւմտյան Դարֆուրի շրջանից այս կինը նկարագրում է, թե Ջանջավիդի աշխարհազորայիններն ինչպես գողացան իր նախիրը եւ սպանեցին իր ամուսնուն ու եղբորը.

՚՚ Պարզապես փախա առանց որեւէ բան վերցնելու՚։

Բնական աղետների հետեւանքով տեղահանվում է մեծաթիվ բնակչություն։ Ահա երեք օրինակ. 2005 թվականի օգոստոսին ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկը սլացավ Ամերիկայի ափերով։ Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի ունեցած սաստիկ ծովամրրիկը ծով նետեց հազարավոր անձանց, իսկ 2005 թվականի հոկտեմբերի ութին Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվեցին 87 հազար անձինք, իսկ միլիոնավոր ուրիշներ մնացին անօթեւան։

Օրեր եւ շաբաթներ կտեւի մինչեւ օգնության աշխատողները կարողանան բուժել ՚՚Հոգեկան ճնշման ետ-տրավմատիկ անկանոնությունը՚՚։ Բժիշկ Ուրսանոն ասում է, թե պետական պաշտոնատարները կարող են օգնել մարդկանց ապաքինելու գործում, երբ որոշեն դադարեցնել աղետից գոյատեւածների որոնման աշխատանքները եւ սկսեն սգալ զոհվածներին։

՚՚Դա կարեւոր որոշում է, որը պետք է կայացնի ղեկավարությունը։ Այն համայնքին իսկապես առաջնորդում է տեղի ունեցածի մասին մտածելու չափազանց տարբեր ձեւով՚՚։

Առկա են սովորական ախտանշաններ, որոնք կարելի է ճանաչել առանց արհեստավարժ ախտորոշման։ Հոգեբույժները նկարագրում են ՚՚համառորեն հետապնդող մտքերը՚՚, որոնք անձին մտավորապես ետ են տանում դեպի հոգեկան ցնցում պատճառած իրադարձությունը, երբ մարդը չի ցանկանում մտածել այդ մասին, եւ քնելու դժվարությունը։ Եթե այս ախտանշանները շարունակվում են որոշ ժամանակ, ապա այն կարող է լինել ՚՚Հոգեկան ճնշման ետ-տրավմատիկ անկանոնություն՚՚։

XS
SM
MD
LG