Մատչելի հղումներ

Պատերազմը, զինվորներն ու հոգեկան առողջությունը


Միացյալ Նահանգների բանակի մի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իրաքի պատերազմից վերադառնալուց հետո ամերիկացի վետերանների երեսուն տոկոսից ավելին դիմում է հոգեբուժարանների օգնությանը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Իրաքի պատերազմին մասնակցելու հետեւանքով բազմաթիվ զինվորների շրջանում ավելանում է հոգեկան ընկճվածության, թմրադեղերի ու ոգելից խմիչքների տրվելու եւ հոգեկան տագնապի զգացումը, որը նրանց կյանքին սպառնալիքների հետեւանք է։

Երբ ԱՄՆ-ի բանակի հոգեբույժ, մայոր Ջեֆրի Գրամմերն Իրաքում էր եւ Միացյալ Նահանգների զինորներին օգնում էր պայքարելու մարտերի հետեւանքով հոգեկան ճնշման դեմ, դարձավ ականանետի կրակի թիրախ.

՚՚Դա այն դեպքերից մեկն էր, երբ մարդը կարծես չի հավատում , որ դա իր հետ է կատարվում։ Ես խորհում էի. ՚՚իմ միակ ընտրությունը սա անտեսելն ու առաջ ընթանալն է, առաքելությունը շարունակելն է՚՚։

Սակայն զինվորները վերջիվերջո դիմակայում են ֆիզիկական եւ հոգեկան վերքեր։ Միացյալ Նահանգների բանակը 2003-ից 2004 թվականերին մի ուսումնասիրություն է կատարել Իրաքից, Աֆղանստանից եւ այլ վայրերից տուն վերադարձաց Ամերիկյան բանակի անձնակազմի հետ։

Ուսումնասիրության արդունքները հրապարակվել են Ամերիկյան բժշկական ընկերակցության պարբերականում։ Բժիշկ Չարլզ Հոգը մեկնաբանում է ուսումնասիրության արդյունքները.

՚՚Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Իրաքից վերադարձող զինվորների շրջանում մեծ է իրենց հոգեկան առողջության առնչությամբ մտահոգություն ունեցող անձանց թիվն ու նրանց կողմից հոգեբուժարանների ծառայությանը դիմելը այն զինվորների համեմատությամբ, ովքեր վերադառնում են տուն Աֆղանստանից կամ այլ վայրերից՚՚։

Բժիշկ Հոգն ասում է, թե դրա պատճառն այն է, որ Իրաքում տեղաբաշխված ամերիկացի զինվորները հաճախ են մասնակցում թեժ մարտերի եւ ականատես լինում մարդկանց վիրավորվելուն կամ սպանվելուն։

՚՚Սակայն ուսումնասիրության կողմից պարզված ամենակարեւոր փաստն այն է, որ զինվորների ստացած ծառայությունների մեծամասնությունը հոգեկան առողջության ծառայություններն են, որը նրանք ստանում են տուն վերադառնալու առաջին երկու ամսում։ Սա չափազանց քաջալերիչ է՚՚։

Բժիշկ Հոգն ասում է, թե հոգեկան խնդիրները վաղ բուժելը լավագույն միջոցն է երկարաժամկետ հետեւանքները կանխելու, որոնց մարդիկ ականատես են եղել նախորդ պատերազմներում։

XS
SM
MD
LG