Մատչելի հղումներ

Արձագանքում են թռչնագրիպի վտանգին


Առողջապահության բնագավառի ամերիկացի պաշտոնատարներ անցած հինգշաբթի Կոնգրեսական մի ենթահանձնաժողովի հայտնել են թռչնագրիպի համաճարակը կանխելու նպատակով իրենց կողմից ձեռք առնված միջոցների մասին։

՚՚Հույսը ռազմավարություն չէ՚՚։ ՚՚Սպառնալիքը սպառնալի՛ք է ամեն տեղ՚՚։ ՚՚Մենք պետք է պատրաստ լինենք վատթարագույն տարբերակին՚՚։ Անցյալ հինգշաբթի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների ենթահանձնաժողովի ունկնդրության ժամանակ մասնակիցների կողմից արտահայտված այս լոզունգներն ի մի բերեցին չվող թռչունների կողմից մանրէի վերահաս տարածման վտանգի գաղափարը։

Ալերգետիկ եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտից բժիշկ Անտոնի Ֆոչին ասել է, թե անհրաժեշտ է միջազգային համագործակցություն թռչնագրիպի մանրէի տարածումը կանխելու համար, որպեսզի գիտնականները կարողանան արագորեն ստեղծել պատվաստանյութ մանրէի մահացու վերափոխման դեպքում.

՚՚Մենք պետք է իմանանք, որ երբ կունենանք պատվաստանյութ պատրաստելու ծրագիր, որն օգտակար կլինի ինչպես Միացյալ Նահանգների այնպես էլ աշխարհի երկրների համար, մեզ անհրաժեշտ կլինի այդ անկեղծությունն ու թափանցիկությունը՚՚։

Այնուամենայնիվ, Եգիպտոսի թռչնաբույծների կողմից վերջերս կայացած ցույցն ապացուցում է, որ այդ անկեղծությունն ու թափանցիկությունը չեն ծառայում մարդկանց անմիջական շահերին, ում կեցությունը կախված է թռչունների վաճառքից։ Ցույցը տեղի ունեցավ Եգիպտոսում ընտանի թռչունները ոչնչացնելու կառավարության որոշմանը որպես պատասխան։ Ցուցարարներից մեկն ասաց.

՚՚Առկա չէ ագարակագործներին փոխհատուցելու նպատակով միջազգային ֆինանսական մեխանիզմ ստեղծելու համատեղ, կամ առնվազն հաջող ջանք, թռչուններին ոչնչացնելու դեպքում ֆինանսապես փոխհատուցելու համար՚՚։

Մինչեւ այժմ մահացել է թռչնագրիպից վարակված 170 անձանց գրեթե հիսուն տոկոսը։ Սա թռչուններին ոչնչացնելը դարձնում է վտանգավոր գործ։ Այս վտանգը նվազեցնելու համար Միացյալ Նահանգները Հարավային Ասիայում, Կովկասում եւ աշխարհի այլ մասերում բաժանել է քսան հազար պաշտպանիչ հագուստ։ Քենթ Հիլը Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներից է, ով ասում է թե պատվիրվել է հավելյալ մեկ ու կես միլիոն այդպիսի տուփեր.

՚՚Չնայած այս տուփերը փոքրիկ են, դրանք պարունակում են ամեն կարգի բաներ. ձեռնոցներ, դիմակներ, հատուկ հագուստներ, ախտահանիչ նյութեր՚՚։

Ունկնդրության ժամանակ շեշտվեց, որ թռչնագրիպը հավանաբար պարզապես չի անհետանա։ Իսկ դրա մասնակիցներն ասացին, որ խիստ անհրաժեշտ է, որպեսզի մանրէով վարակվելու բոլոր դեպքերի մասին շտապ հայտնեն։

XS
SM
MD
LG