Մատչելի հղումներ

Օլիմպիական խաղերը հովանավորող ընկերությունները ձգտում են բարձրացնել իրենց հեղինակությունը


Օլիմպիական խաղերի միջազգային հանձնախմբի ստացած ավելի քան 4 միլիարդ դոլարի եկամուտի մեծ մասը գալիս է խաղերը հովանավորող ընկերություններից։

Օլիմպիական խաղերի հովանավորներից Տուրինում գտնվող այս գյուղը փոքր չափսերի զվարճանքների մի այգի է, ուր մարդիկ կարող են խաղալ Ֆուտբոլ, մասնակցել Կոկա կոլայի ցուցահանդեսին։ Օլիմպիական խաղերի համատեղ հովանավորությունն այժմ դարձել է խաղերի անբաժան մասերից եւ ինչպես Կանադայից ժամանած Էնդրու Քոլոն է ասում, գովազդներն անհրաժեշտություն են.

՝՝Իհարկե, խաղերը շատ են ստանում գովազդային բնույթ, սակայն մյուս կողմից՝ առանց դրանց անհնար կլիներ նման միջոցառումների անցկացումը։ Չէինք կարողանա լինել համաշխարհային մակարդակի նման հանդիպումների ականատեսներ՝՝։

Օլիմպիական խաղերի գլխավոր հովանավորներից է՝՝Ջենըրըլ իլեքթրիք՝՝-ը որը Տուրինի խաղերում գովազդների համար հատկացրել է 4Օ-ից 6Օ միլիոն դոլար։ Այն Էն Բի Սի հեռուստակայանին է տվել խաղերը ԱՄՆ-ում հեռարձակելու բացարձակ իրավունքը։ Հովանավորի իր ծախսերի մի մասը փակելու համար ընկերությունը էլեկտրական 62Օ գեներատոր եւ բոլոր խաղերի լուսավորությունն ապահովող լամպեր է ուղարկել այստեղ։ ՛՛Ջեներալ իլեքթրիքին՝՝-ին պատկանող հատվածում մարդիկ կարող են ճամբորդություն կատարել մարդկային սրտի միջով։ Ընկերության շուկայական հարաբերությունների բաժնի ղեկավար Մաթայաս Հենսենի խոսքերով, զվարճանքի նման ձեւերն են հիշեցնում, որ ընկերությունը սպորտին առնչվող առողջապահական տեխնոլոգիաների գլխավոր մատակարարն է։ Նա ասում է.

՛՛Մեր ընկերությունն ունի խոշոր համակարգ, որի արտադրած ապրանքները արժեքավոր կարող են լինել այս խաղերի պես մարզական ամենախոշոր իրադարձությունների համար՝՝։

՛՛Սամսունգ՝՝-ի մի ցուցասրահում իտալացի հայտնի դահուկորդ Ալբերտո Տոմբան բաժանում է իր ստորագրությունները։ Իսկ այս ընթացքում ներկա գտնվողները կարող են փոձել հարավկորեական արտադրության բջջային նոր հեռախոսները եւ լուսանկարչական սարքերը։ ՛՛Սամսունգ-ի ներկայացուցիչ Լուի Կիմն ասում է, թե Օլիմպիական խաղերի նկատմամբ հարգանքը կարող է մեծացնել ընկերության նկատմամբ գնորդների վստահությունը։ Նա ասում է.

՛՛Իհարկե մի գիշերվա ընթացքում անհնար է արդյունք արձանագրել, սակայն կարծում ենք, որ գնորդներին գրավելու համար, մեր ընկերությունը պիտի շարունակի իր ապրանքներն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու այս ձեւը։

Չնայած Օլիմպիական խաղերի հովանավորումը կարող է շատ թանկ թվալ, բայց այս ընկերությունները մրցում են համաշխարհային շուկայում եւ ինչպես իրենք են ասում, դրամ աշխատելու համար, հարկավոր է ծախսել դրամ։

XS
SM
MD
LG