Մատչելի հղումներ

Թռչնագրիպի առաջին դեպքը Աֆրիկայում


" hspace=2 src="/armenian/images/ap_nigeria_bird_market_flu_9feb06_eng_210.jpg" width=195 align=left vspace=2 border=0>Առողջապահության համաշխարհային կազմակերության համաձայն, անցյալ շաբաթ Նիգերիայում թռչնագրիպի H5N1 մանրէյի տարածումը պահանջում է գործողությունների անհապաղ ձեռնարկում եւ պաշտոնատարները զգուշացնում են, որ այդ հիվանդությունը կարող է արագորեն տարածվել հարեւան երկրներում։

Նիգերիայում չորեքշաբթի օրը թռչնագրիպի Էյչ5Էն1 մանրէի հայտնաբերման պատճառով, կարանտինի տակ հայտարարվեց նաեւ Աֆրիկայում ամենամարդաշատ այս երկիրը։

Առողջապահության բնագավառի մասնագետներն ասում են, թե հիվանդության տարածումը կարող է սարսափելի հետեւանքներ թողնել մի երկրի վրա, ուր միլիոնավոր մարդիկ իրենց բակերում հավեր են պահում։

ՄԱԿ-ի հետ սերտորեն համագործակցող Կեդանիների առողջապահության միջազգային կազմակերպության անդամ Ալեքս Թիիրմանի խոսքերով հիվանդության հայտնաբերումն այս երկրում սպառնալիք է ամբողջ մայր ցամաքի համար։ Նա ասում է.

՝՝Մեր կազմակերպությունը վերջերս շատ է նախազգուշացրել Աֆրիկայում թռչնագրիպի տարածման վտանգների մասին, քանի որ այստեղ շատ երկրներ չունեն անասնաբուժական լուրջ կառույցներ։ Իսկ հիվանդության տարածման դեմ պայքարի արդյունավետությունը եւ այն վերացնելու արագությունը լիովին կախյալ են անասնաբուժական կառույցների որակական մակարդակից՝՝։

Փորձագետներն ասում են, թե ենթասահարային Աֆրիկայում ապրում է աշխարհի 6ՕՕ միլիոնանոց ամենաաղքատ բնակչությունը, ուր չկան նման հիվանդությունների դեմ պայքարելու միջոցներ։

Այստեղ, ի տարբերություն ասիական մայրցամաքի, դժվար է իրականացնել թռչունների նման զանգավային սպանդ։ Նիգերիայի առողջապահության նախարար Ջայդ Իդրիսի խոսքերով, կառավարությունն անում է խնդիրը կանխելու փորձեր։ Նա ասում է.

՝՝Առողջապահական բոլոր ծառայություններին դիմել ենք զգոնության կոչով եւ տվել մանրակրկիտ կերպով հիվանդության ախտանիշներ որոնելու հրահանգ՝՝։

Գիտնականները մտահոգ են, որ այս հիվանդությունն ի վերջո կարող է փոխակերպվելով ձեռք բերել մարդուց մարդ անցնելու ունակություն, վերածվել համաճարակի ու դառնալ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ։

Աշխարհով մեկ թռչնագրիպի տարածումը մեծացնում է նման վտանգավոր փոխակերպման հնարավորությունը։ Սակայն 2ՕՕ3 թվականին բռնկվելուց ի վեր հարավային Ասիայում, Չինաստանում ու Թուրքիայում հիվանդությանը զոհ է գնացել 88 մարդ։

XS
SM
MD
LG