Մատչելի հղումներ

Ալ-Քայդայի ահաբեկչական ցանցի անդամներից Զաքարիաս Մուսավիի դատավարությունը


Վաշինգտոնի մոտ գտնվող մի դատարանում սկսվել է Ալ Քայդայի ահաբեկչական ցանցի անդամներից Զաքարիաս Մուսավիի դատավարությունը, որի ընթացքում երդվյալ ատենակալները կորոշեն, թե Զաքարիաս Մուսավին կդատապարտվի մահվա՞ն, թե՞ ցմահ բանտարկության։

Անվտանգության չափազանց խիստ միջոցներ ձեռնարկելով Զաքարիաս Մուսավիին բերեցին Վիրջինիայի դատարաններից մեկը, դատավարության համար։ Դատական ընթացակարգը սկսվեց անսովոր ձեւով, երբ նա կանգնեց եւ սկսեց հակաճառել դատավորին.

՚՚Երբ պարոն Մուսավիին ուղեկցում էին դատարանի դահլիճից դուրս նա հստակեցրեց, որ չի ընդդիմանում եւ ասաց, թե փաստաբաններից հրաժարվում է, քանի որ նրանք իրեն չեն ներկայացնում, քանի որ ամերիկացիներ են, ու ինքն Ալ-Քայդայի անդամ է։ Դատարանի դահլիճից դուրս գալիս նա ասաց, որ իր դատավարությունը խեղկատակություն է՚՚։

Մուսավին պոռթկաց, մինչ հրավիրվել էին երդվյալ ատենակալների մոտավորապես 500 թեկնածուներ։ Տասներկու երդվյալ ատենակալներ եւ անհրաժեշտության դեպքում վեց փոխարիներողներ կլսեն փաստերը եւ կորոշեն թե պարոն Մասաույիին դատապարտելու են ցմահ բանտարկությա՞ն, թե՞ մահվան։ Ամեն անգամ, երբ դահլիճ էր մտնում ապագա երդվյալ ատենակալների մի նոր խումբ, Մուսավին պոռթկում էր եւ նրան վերստին դուրս էին տանում։

Անցյալ տարի 37-ամյա պարոն Մուսավին խոստովանեց, որ Ալ-Քայդայի անդամներից է, եւ դատախազները նրան համարում են սեպտեմբերի տասնմեկին ինքնաթիռներ առեւանգած քսաներորդ անձը։ Նա իրեն մեղավոր ճանաչեց դավադրություն կազմակերպելու վեց մեղադրանքներում, որոնց թվում են ահաբեկչական գործողությունները եւ Միացյալ Նահանգների կառավարության աշխատողների սպանելու մտադրությունը։ Մուսավին միակ անձն է, որ մեղադրվում է սեպտեմբերի տասնմեկին կատարված ահաբեկչությանը մասնակցություն ունենալու մեջ։ Դատական հարցերով վերլուծաբան Ջոնաթան Թրլին ասում է, թե դատախազների համար դժվար կլինի իրենց մեղադրանքն ապացուցելը.

՚՚Դատավարության ամբողջ խնդիրն այն է, որ չի թվում թե Մուսավին մեղավոր է այդ հանցագործություններից մի քանիսում։ Ընդհանուր կարծիքն այն է, որ նա ինքնաթիռներն առեւանգած քսաներորդ ահաբեկիչը չէ։ Փաստորեն հետախուզության բնագավառի պաշտոնատարներն ասում են, թե չեն կարծում, որ նա ինքնաթիռների քսաներորդ առեւանգիչն է։ Այսպիսով, նա խոստովանել է, որ մեղավոր է որոշ հանցագործությունների մեջ, որոնք հետախուզության բնագավառի թե՛ ամերիկացի, եւ թե՛ եւրոպացի պաշտոնատարներն ասում են, որ չեն կարծում թա նա գործել է՚՚։

Մուսավին խոստացել է պայքարել մահվան դատավճռի դեմ։ Մարոկկոյական ծագմամբ երեսունյոթամյա ֆրանսիացին ընդունել է, որ եղել է Ալ-Քայդայի գործակալ, եւ նպատակ է ունեցել հսկա ինքնաթիռով մխրճվելու Սպիտակ Տան մեջ։ 2001 թվականի օգոստոսին նրան Մինեսոտայում ձերբակալել են ներգաղթի օրենքները խախտելու մեղադրանքով, երբ կասկած է հարուցել օդաչուական դպրոցներից մեկում Բոինգ մակնիշի ինքնաթիռ վարելն ուսանելու նպատակով վճարել է յոթ հազար դոլար։

Եթե Մուսավիի դատախազները չհրաժարվեն նրա դեմ իրենց հարուցած մեղադրանքներից, Միացյալ Նահանգների համերկրային օրենքով կարող է կայանալ նրա դատավարությունը։ Դատարանի կողմից նշանակված պարոն Մուսավիի դատապաշտպանները նշել են, որ կներկայացնեն ապացույց, որ իրենց հաճախորդը մտավորապես անկայուն է։ Պարոն Մուսավիի առաջին դատավարության ժամանակ դատավորը մի քանի անգամ դադարեցրեց այն, Մուսավիի պոռթկումներից հետո։ Մուսավիի դատավարությունը նշանակված է մարտի վեցին եւ ակնկալվում է, որ այն կտեւի մեկ ամիս։

XS
SM
MD
LG