Մատչելի հղումներ

Համասը պետք է ճանաչի Իսրայելի գոյության իրավունքը


Մերձավոր Արեւելքի Քառյակը միջազգային խումբ է, որը ջանում է խաղաղություն հաստատել Իսրաելի եւ պաղեստինցիների միջեւ։ Խումբը պնդում է ,որ պաղեստինյան կառավարությունը ֆինանսական օգնություն ստանալու համար պետք է ճանաչի Իսրայելի գոյատեւման իրավունքը եւ վերջ դնի բռնարարքներին։

ԱՄՆ-ի արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսը հայտարարեց, թե պաղեստինյան յուրաքանչյուր կառավարություն պետք է ճանաչի Իսրայելի հետ կնքած պայմանագրերը։ Նա ասաց.

՝՝Նրանք, ում ընտրել են պաղեստինցիները, ունեն պարտավորություն, եւ այդ պարտավորությունը խաղաղ ու բարեկեցիկ կյանքի համար ժողովրդի պահանջը բավարարելն է՝՝։

Նման հայտարարությամբ արտգործնախարարը հանդես եկավ Մերձավոր Արեւելքի Քառյակի՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական Միության ու Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ երկուշաբթի օրը Լոնդոնում անցկացված հանդիպումից հետո, ուր քննարկում էին Իսրաեյի ոչնչացման կոչերով հանդես եկող Համաս կազմակերպության վերահսկողության տակ անցած պաղեստինյան կառավարության հետ ապագա հարաբերությունները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան հորդորեցին Համասին հրաժարվել բռնություններից եւ ընդունել Իսրայելի գոյությունը։ Պրն. Անանն ասաց.

՝՝Եթե Համասը ընդունի դա եւ զինված շարժումից վերածվի քաղաքական կուսակցության, հարգելով խաղի բոլոր կանոնները եւ ճիշտ ներկայացնելով այս ժողովուրդին, կարծում եմ, միջազգային համայնքը կկարողանա աշխատել նրանց հետ՝՝։

Նախագահ Բուշն ավելի վաղ ասել էր, քանի դեռ Համասը չի ընդունում գոյություն ունենալու Իսրայելի իրավունքը, ԱՄՆ-ը չի աջակցի այս կառավարությանը։

Պաղեստինյան ինքնիշխանության նախագահ Մահմուդ Աբբասը, որը Համասի անդամ չէ, երկուշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ հանդիպումից հետո կոչ արեց միջազգային համայնքին շարունակել պաղեստինսիներին տրվող ֆինանսական օժանդակությունը։ Գերմանիայի կանցլերը եւս մեկ անգամ կոչ արեց Համասին դադարեցնել բռնությունները եւ օժանդակության շարունակականությունն ապահովելով, ընդունել Իսրայելի գոյության իրավունքը։

XS
SM
MD
LG