Մատչելի հղումներ

Եվրոպական Միությունը պայքարում է թռնչնագրիպի դեմ 


Մինչեւ օրս Եվրոպական Միության տարածքում չի հայտնաբերվել թռչնագրիպի մանրէ, սակայն արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո Ուոլդները մտահոգ է այս հիվանդության հնարավոր վատ հետեւանքներով։ Նա ասում է.

՝՝Հիվանդությունը տարածվել սկսեց արեւելյան Ասիայից՝ հասնելով Թուրքիա։ Այժմ այն կանգնած է Եվրոպայի շեմին։ Այս հիվանդությունը ոչ միայն սպառնում է մարդկանց առողջությանը, այլ նաեւ վնասում տնտեսությունը ու խորացնում աղքատությունը՝՝։

Թուրքիայում թռչնագրիպով վարակվել է 18 մարդ։ Գյուլսեն Եսիլիրմաքն այժմ ապաքինվում է։ Նա տառապում էր բարձր ջերմությամբ, հազում էր։ Կոկորդից հաճախ գալիս էր արյուն։ Նա ասում է.

՝՝Հիվանդությունը շատ չխորացավ, քանի որ ժամանակին տեղափոխվեցի հիվանդանոց։ Ասում են շուտով կլավանամ։ Մանրէն թոքերիս չի հասել։ Եթե անցներ թոքերիս, այժմ հավանաբար ողջ չլինեի՝՝։

Թռչնագրիպի արագ տարածումը Թուրքիայում սկսվեց այս երկրի համար պատասխանատու ժամանակներում, երբ այն ցանկանում է մուտք գործել Եվրոպական Միություն եւ քրդերի իրավունքները ոտնահարելու մեղադրանքների տակ՝ փորձում վերականգնել իր նկատմամբ լավ կարծիքը։

Ճամբորդական գործակալ Բայրամ Չոսկունին մտահոգում է այն փաստը, որ զբոսաշրջիկները լսում են միայն հիվանդությունից մահացած մարդկանց մասին լուրերը՝ հաշվի չառնելով չվարակվածների փաստը։

Թուրքիայի Կապադովկիայի շրջան այցելած զբոսաշրջիկներն ասում են, թե թռչնագրպի դեմ կիրառում են պաշտպանական միջոցներ եւ հեռու մնում վարակված շրջաններից։

Թռչունների հետ ուղղակի շփման միջոցով Թուրքիայի ընտանիքներից մեկում մահացավ երեք երեխա, երկու աղջիկ մեկ տղա։ Նրանք վարակված են եղել թռչնային գրիպի Էյչ5Էն1 մանրէի նոր ենթատիպով։

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով, Եվրոպական Միությունը հորդում է Թուրքիային սահմանակից երկրներին ուժեղացնել սահմանային սկողությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե Թուրքիայում մահացածների ուսումնասիրությունը պարզել է, որ որեւէ դեպքում հիվանդությունը չի փոխանցվել մարդու միջոցով։

Նույն մանրէով վարակվելու արդյունքում եւս երկու մարդ է մահացել Չինաստանում, մեկ հոգի՝ Ինդոնեզիայում։

XS
SM
MD
LG