Մատչելի հղումներ

Դուբայի տնտեսությունը շարունակում է աճել


Դուբայը, որը գնալով ընդարձակվում է որպես գործարարության համաշխարհային կենտրոն, աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունն ունի։ Դուբայն այժմ առաջ պետք է ընթանա իր նոր Էմիրի ղեկավարությամբ։

62 տարեկան հասակում մահացավ Դուբայի Էմիր շեյխ Մաքթում բին Ռաշիդ Ալ Մաքթումը։ Նրա օրոք Դուբայի տնտեսությունն աճեց երկրաչափական պրոգրեսիայով, այն վերածվեց գործարարության ու զբոսաշրջության կենտրոնի։ 2ՕՕ5 թվականին Դուբայի համախառն արտադրանքի ծավալն աճեց 16 տոկոսով։

Շեյխ Մաքթումին կհաջորդի նրա եղբայրը՝ շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, ով շատերի կարծիքով Դուբայի տնտեսության անցումային շրջանի շարժիչ ուժն է։

Նախկին դեսպան Դեյվիդ Մեքը այսօր Մերձավոր Արեւելքի հարցերով հաստատության փոխնախագահն է։ Նա ասում է.

՝՝Շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, որը նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարն է արդեն մի քանի տարի, եղել է Դուբայի տնտեսական վերակենդանացման գլխավոր շարժիչ ուժը։ Նա շատ է հետաքրքրված գործարարությամբ եւ անձամբ մասնակցում է նման գործունեության՝՝։

Շեյխ Մուհամմեդը հայտնի է նաեւ տարբեր ձեռնարկությունների օգնելու փաստով։ Նրա առաջին գործը եղել է Դուբայում կայունությունն ու անվտանգությունը պահպանելը։ Դուբայը գտնվում է ակնհայտորեն անհանգիստ տարածաշրջանում, սակայն իր վրա չի զգացել նման որեւէ խնդիր։

Չնայած գտնվելով նավթով հարուստ ծոցի ափին՝ Դուբայը, տնտեսական տարբեր ճյուղերի զարգացման նպատակով, այստեղ է հրավիրել միջազգային մի շարք ընկերությունների։ Պրն. Մեքն ասում է.

՝՝Դուբայը ծաղկել է որպես առեւտրական ու զբոսաշրջության կենտրոն։ Նրա հիմնական շահը գալիս է ոչ միայն նավթից ու գազից, այլ նաեւ զբոսաշրջությունից եւ նավթի հետ առնչություն չունեցող տնտեսության ճյուղերից՝՝։

Դուբայում կան ծովափնյա առողջարաններ, դահուկային սպորտի դաշտ, երկնաքերներ ու արհեստական կղզիներ։ Սակայն այս ամբողջ շինարարությունը առաջ է բերում բնապահպան խմբերի մտահոգությունը։ Ռոջել Հիգմանը, որը ՝՝Երկրագնդի բարեկամներ՝՝ կազմակերպության անդամ է, ասում է.

՝՝Խելագարություն է Արաբական թերակղզում Դահուկային սպորտի վայր կառուցելու փաստը, երբ էներգիայի ճգնաժամը սպառնում է, երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով, վերացնել դահուկաին սպորտի բոլոր վայրերը՝՝։

Բայց շատերն են հավատացած, որ փակ սպորտավայր, ինտերնետայաին քաղաք, ու վերընթաց հյուրանոցներ կառուցելու նման համարձակ մտքերն են դարձել Դուբայի տնտեսական աճի պատճառ։

Ղեկավարության մեջ փոփոխությունը չի կանխատեսում տնտեսական փոփոխություն։ Շեյխ Մաքթումը Դուբայի ամենօրյա կառավարման պարտականությունները իր եղբորն էր հանձնել դեռեւս տարիներ առաջ։

XS
SM
MD
LG