Մատչելի հղումներ

Կոռուպցիան մայրաքաղաք Վաշինգտոնում


Վաշինգտոնի ամենաազդեցիկ շահախմբականներից Ջաք Աբրամոֆն անցյալ շաբաթ իրեն մեղավոր ճանաչեց կոռուպցիայի մեջ։ Աբրամոֆը տուժեց մայրաքաղաք Վաշինգտոնում ապօրինաբար հարստություն դիզելու եւ ազդեցություն ձեռք բերելու գայթակղությունից։

Ջաք Աբրամոֆը 1988 թվականին Հանրապետական կուսակցության բարձրացող աստղն էր, որն այդ տարի ելույթ ունեցավ կուսակցության կողմից երկրի նախագահի պաշտոնին իր թեկնածուի առաջադրման համաժողովում։

Որպես շահախմբական, նա այդ տարվանից ի վեր տասնյակ միլիոն դոլար վաստակեց խաղատներ ունեցող հնդկացիական ցեղերից, ովքեր Կոնգրեսից հետամուտ էին նպաստավոր օրենքների՝ իրենց ֆինանսական շահերը պաշտպանելու համար։ Դեյվիդ Բոուսը, որը Քեյթոյի ինստիտուտի փոխնախագահն է, ասում է, թե Աբրամոֆի անկման պատճառն ընչաքաղցությունն էր.

՚Առկա են պատվարժան եւ ամբասիր վարքով շահախմբականներ։ Առկա են շահեր ունեցող որեւէ խմբի, նահանգի, ազգային խմբի ներկայացնող անձինք։ Սակայն պարոն Աբրամոֆի վարմունքը մեզ հիշեցրեց, որ երբ առկա է վիթխարի գումար, մարդիկ թերեւս կցանկանան այն ձեռք բերել եւ նրանք բոլոր միջոցները կգործադրեն այն ձեռք բերելու համար՚՚։

՚՚Պետական պաշտոնատարներն ու կառավարության գործողությունը վաճառքի համար չեն՚՚։

ԱՄՆ-ի Գլխավոր Դատախազի տեղակալ Ալիս Ֆիշերն ասում է, թե Գլխավոր Դատախազությունը եռանդունորեն կհետաքննի եւ կպատժի այն անձաինց, ինչպիս օրինակ, Աբրամոֆն է, ովքեր ավերիչ ներգոծություն ունեն կառավարության նկատմամբ հասարակության վստահության վրա.

՚՚Մենք չենք երկնչի այդ պատասխանատվությունից, անկախ այն բանից, թե ուր են տանում հետքերը՚՚։

Ակնկալվում է, որ Աբրամոֆի հետքը կտանի Կոնգրես։ Դատախազների հետ մի գործարքով Ջաք Աբրամոֆ ավելի մեղմ դատավճիռ կրելու դիմաց թերեւս կմերկացնի իր կաշառքներն ընդունած կոնգրեսականներին։

Ֆրեդ Վերթայմերը, որը քաղաքացիական արժեքներին աջակցող ՚՚Ժողովրդավարություն 21՚՚ կազմակերպության նախագահն է, ասում է թե Վաշինգտոնի կոռուպցիայի աղմկահարույց գործերը սովորաբար վնասում են մեծամասնական կուսակցությանը.

՚՚Դա չի նշանակում, թե տեղի չեն ունենում փոքրամասնական կուսակցության վրա ներգործելու ջանքեր, սակայն գլխավոր ջանքերը գրեթե միշտ ընդգրկում են իշխանության գլուխ գտնվող կուսակցությանը՚՚։

Ներկայումս դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է Հանրապետական կուսակցությանը։ 1980-ական թվականներին նույն կացության մեջ էր Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը։ Այդ տարիներին Դեմոկրատական կուսակցության անդամ մի քանի կոնգրեսականներ ձերբակալվեցին կաշառք վերցնելու համար։

Քեյթոյի ինստիտուտի աշխատակից Դեյվիդ Բոուսն ասում է, թե ազնիվ օրենսդիրները նրանք են, ովքեր գալիս են Վաշինգտոն ժողովրդին ծառայելու, կամ որոշակի գաղափար առաջ մղելու համար։ Իսկ նյութական գայթակղությամբ տարվող անձինք չունեն ճիշտ քայլը կատարելու ուժը.

՚՚Սա բարոյական՝ սակայն նաեւ փիլիսոփայական թուլություն է։ Եթե օրենսդիրը կոնգրեսում է ոչ որոշակի նպատակով, ապա իրեն չափազանց հարմարավետ կզգա շահախմբականներից ճաշեր ընդունելով։՚՚

Ջաք Աբրամոֆն ու թերեւս նրա կողմից կաշառվածները Վաշինգտոնի կոռումպացված առաջին անձինք չեն, ուր թերեւս չեն լինի վերջինը։ Իրեն մեղավոր ճանաչելով, Աբրամոֆը կդատապարտվի բանտային երկարաժամկետ պատժի։ Եթե դատախազներն Աբրամոֆի նշած քաղաքագետների դեմ ապացույցներ գտնեն, նրանք նույնպես կհայտնվեն բանտում ու կզրկվեն իրենց վայելած իշխանությունից։

XS
SM
MD
LG