Մատչելի հղումներ

Ռուսաստանը, Ուկրաինան եւ բնական գազի շուրջ նրանց բանավեճը


Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվում է բնակագան գազի գների պատճառով տարաձայնությունը, որը նաեւ արձագանք է գտնում արեւմտյան Եւրոպայի երկրներում։

Ռուսաստանը դադարեցրեց բնակական գազի մատակարարումն Ուկրաինային, երբ Կիեւը հրաժարվեց նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի Գազպրոմ ընկերության հետ, քանի որ այն քառապատկում էր գները։ Ռուս պաշտոնատարներն ասում են, որ հազար խորանարդ մետր գազի գինը հիսուն դոլարից 230 դոլարի հասցնելը համապատասխանում է համաշխարհային շուկայի գներին։ Սակայն Ուրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ասել է, թե դա կխեղի իր երկրի տնտեսությունը։

՚՚Սա քննարկման նյութ չէ։ Սա անընդունելի է ոչ միայն գազի գինն այսքան բարձրացնելու՝ այլեւ տնտեսապես անհիմն լինելու պատճառով՚՚։

Ներկայումս գազատար խողովակաշարով Ուկրաինայի տարածքով հոսող գազը նախատեսված է Եւրոպական շուկաների համար, որոնք բավարար քանակության գազ չեն ստանում։ Հունգարիան, Լեհաստանը եւ Ավստրիան հայտնել են, թե Ռուսաստանից մատակարարվող բնական գազը նվազել է տասնչորսից քառասուն տոկոսով։

Իտալիան, որն իր բնական գազի մեկ երրորդը ստանում է Ռուսաստանից, կոչ է անում կայացնել արտահերթ հանդիպում։ Գազպրոմի փոխ-նախագահ Ալեքսանդր Մեդվեդեվը խոստացել է ավելացնել գազի մատակարարումները արեւմտյան Եւրոպաին, սակայն Ուկրաինային մեղադրում է ապօրինաբար քսանհինգ միլիոն դոլար արժողության բնական գազ օգտագործելու մեջ։

՚՚Պարզել ենք, որ բնական գազն անհերքելիորեն գողացվել է արտահանումների խողովակաշարերից ու Եւրոպային էներգիայով ապահովելու նպատակով ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ գազի արտահանումների մակարդակը վերականգնելու համար՚՚։

Բայց գազի արտահանումների մակարդակը չի վերականգնվում Ուկրաինայում։ Գազի կտրելն այնտեղ դեռեւս չի զգացվում, սակայն Կիեւի բազմաթիվ բնակիչներ մտահոգ են։ Կիեւցի Կատերինան Ասոշիեթիդ Պրեսին հայտնել է, թե բազմաթիվ ուկրաինացիների համար չափազանց դժվար կլինի բնական գազից զրկվելը եւ Ռուսաստանին մեղադրել է անմարդկային վերաբերմունքի մեջ։

Որոշ թվով ուրաինացիների կարծիքով գազի գնի ավելացումը փոխվրեժ է արեւմուտքի հետ Ուկրաինայի նոր դաշինքի համար։ Սակայն Մոսկվայում Կարնեգիի կենտրոնի վերլուծաբան Դմիտրի Տրենինը հայտնել է, թե Ուկրաինան քաղում է իր ընտրության պտուղները.

՚՚Ամեն երկիր ինքը պետք է որոշի իր ապագան։ Եթե Ուկրաինայի կառավարությունը որոշել է որ իր երկրի ապագան Արեւմուտքի հետ է, ապա պետք է իրազեկ լինի, որ Ռուսաստանի հետ իր հարաբերությունների հիմքը չափազանց տարբեր կլինի։ Կարծում եմ, սա արդարացի գնահատում է՚՚։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել է երեք միլիարդ վեց հարյուր միլիոն դոլարի վարկ, շուկայական ավելի բարձր գների անցնելու ծախսերը փակելու համար։ Ուկրաինայի պաշտոնատարները հայտնում են, թե չեն առարկում արհեստական ցածր գներից հրաժարվելու դեմ, որ վճարում էին Ռուսաստանի դաշնակիցը եղած ժամանակ, սակայն ցանկանում են, որպեսզի գների ավելացումը կատարվի աստիճանաբար։

XS
SM
MD
LG