Մատչելի հղումներ

Վիետնամի վետերանները հիշում են պատերազմում զոհված իրենց ընկերներին


Տոնական այս օրերին, երբ ամերիկացիները զբաղված են նվերների փոխանակությամբ եւ ընտանեկան հավաքների մասնակցելով, Վաշինգտոնում ոմանք հարգանքի տուրք մատուցեցին Վիետնամի պատերազմում զոհված իրենց ընկերներին։

Վիետնամի պատերազմի զոհերի հուշարձանի մոտ կանգնած տոնածառը, ինչպես այստեղ են ասում՝ Սուրբ Ծննդյան ծառը, չի լինում զարդարված այնպիսի գույներով ինչպես մյուս տոնածառները։ Սակայն այս ծառն ու նրա զարդարանքը կրում են հոգեւոր շատ խորը իմաստ եւ ուղերձ։

Փեթ Շրագզը, որը ՛՛Վիետնամի պատերազմի զոհերի հիշատակ՝՝ հիմնադրամի նախագահն է ասում է.

՛՛Աշխարհի յուրաքանչյուր անկյունում, հատկապես պատերազմական գոտիներում գտնվող ամերիկացի զինվորականներին այս տոնածառի միջոցով հայտնում ենք մեր երախտագիտությունը՝՝։

Աշխարհի տարբեր ծայրերից ստացվող ուղերձները հղված են Վիետնամում կռված, ինչպես նաեւ այլ երկրներում այժմ ծառայող ամերիկացի զինվորականներին։

Մի քանի ուղերձի ընթերցումից հետո, դրանք կախում են ծառի ճյուղերից, որից հետո ծառը տեղափոխում Վիետնամի պատերազմի զոհերի հուշահամալիրի կենտրոն։

Թեդ Դենիելը Երկրորդ աշխարհամարտի եւ Կորեական պատերազմի վետերան է, ռազմի դաշտում ընկածների հիշատակին ամեն տարի անցկացվող մոտոցիկլետների ՝՝Գալարվող որոտ՛՛ անվանումը կրող երթի՝ մասնակից։

Հուշահամալիրի հեղինակը չինական ծագումով Մայա Յինգ Լին է։ Փայլեցված սեւ գրանիտե ցուցատախտակներին գրված են ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ անհետ կորած 58 հազար զինվորականների անուններ։

XS
SM
MD
LG