Մատչելի հղումներ

Իրաքի վերակառուցման գործընթացը


Մինչ բռնություններն Իրաքում շարունակվում են, վնասելով այդ երկրի անվտանգությանն ու կայունությանը, զարգացման ծրագրերի շնորհիվ որոշակի առաջընթաց է արձանագրվել Իրաքի գյուղատնտեսության բնագավառում։

Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքում շարունակվում են հարյուր հիսուն միլիոն դոլարի արժողությամբ ջրազտման նոր կայանի շինարարական աշխարանքները։ Կայանը խմելու մաքուր ջուր է մատակարարելու 349 հազար մարդու։ Գնդապետ Վիկտոր Զիլմերի խոսքերով, այն ԱՄՆ-ի ճարտարագիտական անձնակազմի կողմից Իրաքում իրականացող ամենախոշոր ծրագիրն է։

Ամերիկյան օգնությամբ վերականգնվելու եւ խորախուսվելու է նաեւ գյուղատնտեսության մասնավոր ճյուղը։ Ավելի քան 15Օ միլիոն դոլար է ծախսվել անցած 2Օ տարիների պատերազմներից ու տնտեսական պատժամիջոցների արդյունքում շարքից դուրս եկած տրակտորները վերանորոգելու համար։ Ինչպես վերանորոգման արհեստանոցի ղեկավար Սանգիր Նաֆյուն է ասում, այստեղ մեկ ամսում վերանորոգել են վոտ 45 տրակտոր։

Փորձագետներն ասում են, որ այս ծրագիրը Սադըղ Օսմանի նման հողագործներին կօգնի մշակել 13 տոկոսով ավելի հողատարածքներ։ Այս ծրագրով նաեւ նոր աշխատատեղեր են ստեղծվում՝ պատրաստում են մեխանիկներ, հիմնում հին տրակտորները նորերով փոխարինող հաստատություններ։ Արտադրության մակարդակը բարձրացնելու նպատակով, կիրառվում են նաեւ նոր տեխնոլոգիաներ։ Իրաքի տարածքում տեղադրվել է յուրաքանչյուրը 13 հազար դոլարի արժողությամբ սերմազտիչ 174 մեքենա։ Այն տեխնոլոգիական համեմատաբար պարզ ձեւ է, որն ըստ կշռի ու չափսերի, զտում է զորենը գարուց եւ լավ սերմը՝ վատից։ Այս ծրագիրը կարող է բերքատվությունն ավելացնել 3Օ տոկոսով։ Թվարկված ծրագրերը կիրառվում են Իրաքի քրդաբնակ խաղաղ շրջանում, բայց այն աստիճանաբար տարածվում է նաեւ երկրի մյուս հատվածներում։ Մասնագետներն ասում են, որ չնայած հողագործների մեծ մասը արդյունքը տեսնում է անմիջապես, ոմանք հրաժարվում են մասնակցել ծրագրին։

Տեղի գյուղատնտեսության նախարար Ազիզ Մալան ասում է թե բազմամիլիոն դոլարների այս ծրագրերից զատ, ԱՄՆ-ը տատանվում է այստեղ իրական փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ միլիարդավոր դոլարների ջրամբարներ կառուցելու հարցում։

Բայց ջրամբարներ կառուցելու հարցն ավելի շատ ոչ թե ֆինանսական այլ՝ քաղաքական խնդիր է, քանի որ գետերը հոսում են հյուսիսից հարավ, եւ կստացվի որքան շատ ջուր հյուսիսին, այնքան քիչ՝ երկրի մյուս հատվայներին։ Սակայն ամեն մի ծրագիր, նույնիսկ այս փոքր ձեռնարկները, շատերի կողմից են ընդունվում որպես իրական առաջընթացի առաջին նշաններ։

XS
SM
MD
LG