Մատչելի հղումներ

Փենսիլվանիայի Ջոնզթաուն քաղաքում մարդիկ տարակարծիք են Իրաքի պատերազմի հարցում


Նախագահ Բուշի վարչակազմն ասում է, թե Իրաքի ընտրությունները ապացուցում են, որ Միացյալ Նահանգների ռազմավարությունն այդ երկրում արդյունավետ է։ Նախագահ Բուշը վերջերս փորձում է հանրության աջակցությունն ապահովել Իրաքում ամերիկյան ներկայության շարունակման օգտին։

Միացյալ Նահանգների Փենսիլվանիայի նահանգի Ջոնզթաունի պատերազմի վետերանների կազմակերպության առավոտյան հանդիպման ժամանակ սովորաբար մեծ է զինված ուժերի նկատմամբ հարգանքը, իսկ զորքերի տեղակայման հարցով այս քաղաքն առաջիններից մեկն է երկրի մասշտաբով։ Սակայն Իրաքում պատերազմը սկսվելուց գրեթե 4 տարի անց, նոսրանում է այն աջակցողների թիվը։ Լինդա Քուինն արտահայում է տեղի բնակչության մեծ մասի կարծիքը։ Նա ասում է.

՝՝Սկզբից ես պաշտպանում էի նրանց, ովքեր կողմ էին պատերազմ սկսելուն։ Սակայն հետո զգացի, որ այն աստիճանաբար պիտի կորցներ ժողովրդի աջակցությունը։ Եւ այդպես էլ պատահեց՝՝։

Ժամանակին պողպատի ծաղկող արդյունաբերությամբ հայտնի Ջոնզթաունում մարդիկ այսօր էլ պահպանողական են։ Այստեղ բարձր են ամերիկյան ավանդական արժեքները։ Մարդիկ ավելի հայրենասեր են, եւ մեծ է բանակում ծառայողների թիվը։ Այստեղ քվեարկողների երկու երրորդը աջակցում է դեմոկրատական կուսակցությանը։ Նրանցից մեկը ատաղծագործ Նիքոլաս Ռամիրեզն է։ Նա ասում է.

՛՛Ես տեսել եմ Վիետնամի պատերազմը, հորիցս լսել՝ Երկրորդ աշխարհամարտի մասին։ Դրանք պատերազմներ էին, որոնց պիտի մասնակցեինք։ Այս մի պատերազմը, սակայն, մենք չպիտի սկսեինք։ Երկու հազար զոհ։ Ինչի՞ համար։ Նավթի՞՛՛։

Փենսիլվանիայի ընտրական այս տարածքը ճնշող մեծամասնությամբ դեմոկրատական է, սակայն վերջին ընտրությունների ժամանակ Ջոնզթաունի բնակչությունը քվեարկեց Բուշի օգտին։ Չիփ Մայնմայերը տեղական ՝՝Թրիբյուն Դեմոքրատ՝՝ թերթի խմբագիրն է։ Նա ասում է.

՛՛Կոնգրեսական Մըրթայի հարազատ Քամբրիա մարզում ընտրողները Բուշ-Քերրի պայքարում իրենց ձայնը շատ չնչին տարբերությամբ տվել էին Բուշին, ինչը դեմոկրատների նկատմամբ այսքան մեծ աջակցության պայմաններում շատ զարմանալի է՛՛։

Ջոնզթաունում է ապրում դեմոկրատական կուսակցությունից ընտրված կոնգրեսական, Վիետնամի պատերազմի վետերան, ռազմական հարցերով մի քանի նախագահների խորհրդական Ջոն Մըրթան։ Սկզբում նա նույնպես պատերազմի կողմնակից էր։ Սակայն անցյալ ամիս հանդես եկավ ամերիկյան ուժերն Իրաքից հետ քաշելու կոչով՝ այս հարցի շուրջ առաջ բերելով լուրջ քննարկումներ։ Նա ասում է.

՛՛Պատրանքի մեջ փաթաթված թերի քաղաքականություն ենք վարում, ինչի մասին բոլորս գիտենք։ Միացյալ Նահանգներն ու դաշնակից զորքերն Իրաքում կատարեցին իրենց պարտքը, եւ այսօր այլ ուղղությամբ գնալու ժամանակն է՝՝։

Չիփ Մայնմայերն ասում է, թե կոնգրեսական Մըրթայի տեսակետների փոփոխությունը միայն նրա ընտրողների տեսակետների փոփոխությամբ չէ պայմանավորված։ Նա ասում է.

՝՝Կարծում եմ, բացի դա, նրա վրա մեծ ազդեցություն են գործել իր անձնական տպավորությունները՝ Իրաք կատարած ճամբորդությունը, ռազմական ղեկավարների ու վերադարձած զինվորականների հետ զրույցները, զինվորական հիվանդանոցներ կատարած պարբերական այցելությունները՝՝։

Սակայն ոչ բոլոր ընտրողներն են համամիտ նրա հետ։ Քրեյգ Միննիքը մեկ տարի ծառայել է Իրաքի ռազմական ոստիկանությունում։ Նա ասում է.

՛՛Ես ակնհայտորեն հարգում եմ պարող Մըրթայի տեսակետները, սակայն անկեղծ ասած, դժբախտաբար նա չարաչար սխալվում է՝՝։

Ռոն Մարավսկիի փեսան, որը երկու անգամ է ծառայության մեկնել Իրաք, ասում է.

՛՛Ես պաշտպանում եմ նախագահ Բուշին, սակայն նաեւ՝ Ջոն Մըրթային։ Կարծում եմ անհնար է երկու-երեք ամսվա ընթացքում այնտեղից հանել զորքերը՝՝։

՛՛Թրիբյուն Դեմոկրաթ՝՝ թերթի անցնացրած հարցումների համաձայն, ընթերցողրները փոքր տարբերությամբ պաշտպանում են կոնգրեսական Մըրթայի տեսակետները։ Խմբագրությունը ստացել է նաեւ ավելի քան 1ՕՕ նամակ։ Զորքերի դուրսբերման հարցում նամակագիրների տեսակետները բաժանված են հավասարապես։

XS
SM
MD
LG