Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգություններն աճում են


Իրանի նախագահը անցյալ շաբաթ հանդես եկավ Իսրայելի դեմ ուղված նոր հայտրարություններով։ Միջազգային համայնքը քննադատաբար է անդրադարձել Իրանի հակա-հրեական հայտարարություններին եւ նոր մտահոգություն է արտահայտել Թեհրանի միջուկային ծրագրի առնչությամբ։

Պետական հեռուստատեսության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարեց, թե 1933ից մինչեւ 1945 թվականը տեղի չի ունեցել 6 միլիոն հրեաների ջարդ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից մեկ շաբաթ առաջ կատարված այս հայտարարությունը զայրույթ առաջ բերեց միջազգային համայնքում։ Խոսե Մանուել Բարոսորոն Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն է։ Նա ասում է.

՛՛Միավորված Ազգերի Կազմակերպությունում տեղ զբաղեցնող երկրի ղեկավարի կողմից արված նման հայտարարությունն ապշեցուցիչ է։ Կարծում եմ, հարկավոր է զգուշանալ նման վարչակարգից, որը գուցե եւ ունի ատոմային ռումբ՝՝։

Հոկտեմբեր ամսին Իրանի նախագահը նույնիսկ կոչ էր արել ՛՛Քարտեզի վրայից ջնջել՝՝ Իսրայելը, իսկ անցյալ շաբաթ հրեական պետությանն անվանել ՝՝ուռուցք՝՝, որն պետք է հեռացնել։

Դենիել Գուրը Վաշինգտոնում գտնվող Լեքսինգտոնի հաստատության վերլուծաբան է, որի խոսքերով, նման մեկ մեկնաբանություն կարելի է համարել մեծ կրքի, կամ քաղաքական անփորձության արդյունք, սակայն պարոն Ահմադինեջադն ավելի մեծ վտանգ է։ Նա ասում է.

՛՛Շատ վատ իրադրությունէ ստեղծվել։ Մի կողմից վարչակարգի գլուխ անցած բացահայտ անտրամաբանական կողմեր ունեցող մեկն է, մյուս կողմից՝ միջուկային զենք արտադրելու նպատակ ունեցող վարչակարգը։ Վտանգն այս երկուսի հատման վայրում է։ Իսկ այն սպառնում է ոչ միայն Իսրայելին, այլ ամբողջ տարածաշրջանին ու աշխարհին՝՝։

Չնայած Իրանը պնդում է, թե միջուկային իր ծրագիրը զուտ խաղաղ նպատակներ ունի, ԱՄՆ-ը եւ այլ պետություններ հավատացած են, որ վերջնական նպատակը միջուկային զենքի արտադրությունն է։ Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հարցերի ուսումնասիրության կենտրոնի ռազմական վերլուծաբան Էնթընի Քորդեսմենն ասում է.

՛՛Կասկած չկա, որ այնտեղ մշակում են միջուկային զենքի արտադրության ծրագիր։ Հարցն այն է, թե ինչ հնարավորություններ ունեն, ինչ մասշտաբի ծրագրեր եւ թե որքան բան կարող են թաքցնել մեզնից՝՝։

Թեհրանի միջուկային ծրագրերը դադարեցնելու շուրջ բանակցություններն Իրանի հետ դեկտեմբերի 21-ին կվեսկսեն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան։ Սակայն Ահմադինաջեդն արդեն ասել է, թե Իրանը չի պատրաստվում այդ հարցում գնալ որեւէ փոխզիջման։ Դոկտոր Գուրը նախազգուշացնում է, որ աշխարհը չպետք է հապաղի այս խնդիրը լուծելու հարցում։ Նա ասում է.

՛՛Մեզ համար ժամանակ չի մնում ու եթե միջազգային համայնքն այժմ իսկ չգործի, սա կունենա այն հետեւանքը, որն ունեցավ աշխարհը, երբ Ազգային լիգան 3Օ-ականներին չգործեց ընդդեմ Իտալիայի, 3Օ-ականների վերջին՝ ընդդեմ Գերմանիայի՝՝։

Հարցն այն է, թե ինչ կարելի է անել։ Որոշ վերլուծաբաններ ասում են, թե միջազգային համայնքը պետք է ճնշում բանեցնի Անվտանգության խորհրդի անդամներ Ռուսաստանի ու Չինաստանի վրա։ Երկու երկրները միջուկային ծրագերերի հարցում օգնել են Իրանին, ինչը նշանակում է, որ խորհուրդը չի կարող պատժիչ գործողություններ սկսել ընդդեմ Թեհրանի։

Խոսք կա նաեւ այն մասին, որ Իսրայելը կարող է լինել նախահարձակ եւ սկսել ռազմական գործողություններ, ինչպես 198Օ-ական թվականներին ոչնչացրեց Իրաքի միջուկային ռեակտորը։ Այժմ կան նաեւ խնդիրը դիվանագիտական եղանակով լուծելու, ինչպես նաեւ Իրանին համընդհանուր կերպով դատապարտելու կոչեր, ինչպես վերջերս դատապարտեց ԱՄՆ-ի Արտգործնախարարության խոսնակ Շան Մաքքորմաքը։ Նա ասաց.

՛՛Կարելի է ասել, որ այս հայտարարությունները եւ գործողություններն արտահայտում են այս կառավարության իսկական մտադրությունները եւ ցուցադրում իրական դեմքը՝՝։

XS
SM
MD
LG