Մատչելի հղումներ

Երաժշտության եւ կոնոարվեստի բնագավառի տարեվերջի հանրագումարն ԱՄՆ-ում


Համառոտ տեղեկություն անցնող տարում ամերիկացի ամենահայտնի երգիչ-երգչուհիների, դերասանների եւ ամենաշատ թվով հանդիսատեսներ գրաված ամերիկյան կինոֆիլմերի մասին։

՚՚Մեկ միլիոն դոլարանոց աղջիկը՚՚ ֆիլմն արժանացել է Օսկարի չորս մրցանակների, այդ թվում լավագույն կինոնկարի մրցանակին։ Հիլարի Սվոնքը շահեց լավագույն դերասանուհու իր երկրորդ պարգեւը, կին բռնցկամարտիկի դերակատարման համար։ Մորգան Ֆրիմանին շնորհվեց լավագույն օժանդակ դերասանի մրցանակը, իսկ Քլինթ Իսթվուդը ճանաչվեց լավագույն կիոնոռեժիսոր։

Ջամի Ֆոքսը ճանաչվեց լավագույն դերասան ՚՚Ռեյ՚՚ ֆիլմում առասպելական երաժիշտ Ռեյ Չարլզի դերակատարման համար։

Այս տարի ամենամեծ թվով հանդիսատեսն ունեցել է ՚՚Աստղային Պատերազմներ՚՚ կինոսերիալի ՚՚Սիթի վրեժը՚՚ ֆիլմը, որի հասույթն աշխարհում կազմել է 850 միլիոն դոլար։ ՚՚Սիթի Վրեժը՚՚ ֆիլմը 1970-80-ական թվականներին ստեղծված ՚՚Աստղային Պատերազմներ՚՚ կինոսերիալի վերջին՝ երրորդ ֆիլմն է։

՚՚Հարի Փոթեր՚՚ ֆիլմը շարունակում է իր հաջողությունը։ Այս տարի դրա հասույթը կազմել է 200 միլիոն դոլար։ Միաժամանակ, ՚՚Հարի Փոթեր՚՚ ու դրա վեցերորդ հատորը, ՚՚Կիսաազնվական թագաժառանգը՚՚ գրքերը հուլիսից ի վեր ԱՄՆ-ում վաճառվել են 11 միլիոն օրինակով։

Երաժշտական սեղմապնակների վաճառքն այս տարի շարունակել է նվազել, Ինտերնետում երգ-երաժշտության ապօրինի ձայնագրման պատճառով։

Ռափ ժանրի երգիչ Ֆիֆթի Սենթի ՚՚Կոտորածն՚՚ այս տարի ԱՄՆ-ում վաճառված լավագույն ալբոմն է, որից վաճառվել է չորս միլիոն օրինակ։

՚՚Գրամմի՚՚ մրցանակաբաշխության ժամանակ հանգուցյալ Ռեյ Չարլզին հետմահու շնորհվեց ութ մրցանակ, որոնց թվում են տարվա լավագույն ալբոմի եւ տարվա լավագույն ձայնագրության համար շնորհվող պարգեւները։

Փոփ ժանրի երգչուհի Մրայա Քերին ութ կատեգորիայում առաջադրվեց հաջորդ տարվա Գրամմի մրցանակի թեկնածու։ Հիփ-հոփ ժանրի արվեստագետ եւ ռեժիսոր Քանիե Վեսթն ու Ռիթմ ընդ Բլուզ ժանրի երգիչ Ջոն Լեջենդը նույնպես առաջադրվեցին ութ կատեգորիայում։

Բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ տվել են ՚՚Անմիջական ութ՚՚ կոչվող համերգներ։ Մեկ միլիոն մարդ չորս աշխարհամասերում հաճախել է տասը համերգների եւ երկու միլիարդ մարդ էլ դրանք դիտել է հեռուստատեսությամբ։ Միջոցառման նպատակը աշխարհում իրազեկությունը բարձրացնելն է չքավորության շուրջ եւ աշխարհի արդյունաբերապես ամենազարգացած ութ երկրների ղեկավարներից հավելյալ օգնություն խնդրելն է։

Հեռուստատեսային կինոնկարները վերստին հաջողություն են արձանագրում անցնող տարում։ ԱՄՆ-ում այս տարի մեծ հաջողություն են արձանագրել ՚՚Կորած՚՚ կինոնկարն ու ՚՚Անխոհեմ տանտիկիններ՚՚ կինոսերիալը։

Մի քանի հանրահայտ զույգեր այս տարի իրարանցում առաջացրին իրենց երկրպագուների շրջանում։ Մի քանի անգամ հասարակության շրջանում միասին երեւալուց հետո դերասան Թոմ Քրուզն ու դերասանուհի Քյաթի Հոլմզը հայտարարեցին իրենց նշանդրության եւ առաջիկայում իրենց երեխայի լույս աշխարհ գալու մասին։

Կինոյի հանրահայտ դերասաններ Բրադ Փիթն ու Ջենիֆեր Անիսթոնը ամուսնալուծվեցին հինգ տարվա ամուսնությունից հետո։ Ներկայումս Փիթը ռոմանտիկ կապի մեջ է դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ։

XS
SM
MD
LG