Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում ապրող իրաքցիները քվեարկում են


Դեկտեմբերի 15-ին Իրաքում անց են կացվում ընտրություններ, սակայն քվեարկելու իրավունք ունեցող բազմաթիվ իրաքցիներ, ովքեր ապրում են Իրաքից դուրս, արդեն իսկ քվեարկել են աշխարհի տարբեր երկրներում նախապես նշանակված ընտրական կենրոններում ։ Այդ կենտրոններից մեկը գտնվում էր Վաշինգտոնից ոչ շատ հեռու՝ Մքլին քաղաքում։

Ոմանք իրենց մատները մանուշակագույն էին ներկել, ինչը դարձել է պատերազմից հյուծված Իրաքում մոտակա հաղթանակի խորհրդանիշ։ Մուհամմեդ Մուսթաֆան իր կնոջ հետ Իրաքից փախել է 1Օ տարի առաջ։ ՚՚Ամերիկայի Ձայն՛՛-ին նա ասաց, թե իր ամենամեծ երազանքը բռնությունների դադարեցումն է։ Մուհամմեդը մեկն է աշխարհով մեկ ցրված այն մեկ եւ կես միլիոն իրաքցիներից, ովքեր այլ երկրներում քվեարկելու են 275 տեղանոց Ազգային ժողով եւ կառավարություն ընտրելու համար։ Հարավային Ֆլորիդայից մինչեւ Նյու Յորք մարդիկ գալիս են իրենց մատը մանուշակագույն թանաքի մեջ մտցնելու համար։ 21-ամյա Հեւիդարի խոսքերով, ինքը եկել է մասնակցելու պատմության կերտմանը։

Անցյալ տարվա հունվար ամսին ԱՄՆ-ում գտնվող եւ քվեարկելու իրավունք ունեցող 24Օ հազար իրաքցիների միայն 1Օ տոկոսն էր մասնակցել քվեարկությանը։ Մերիլենդից դոկտոր Հաշիմն ասում է, որ այսօր այլ են տրամադրությունները։

Հունվարի 3Օ-ի ընտրությունների ժամանակ սուննի շատ մահմեդականներ բոյկոտեցին քվեարկությունը, ինչի արդյունքում ժամանակավոր կառավարությունը հայտնվեց շիա մահմեդականների ու քրդերի վերահսկողության ներքո։ Աբդուլ Քադիր Ջուբուրի նման շատերն են ասում, որ տարբերությունն այս անգամ այն է, որ բոլոր իրաքցիները՝ սուննիները, քրդերը եւ շիա մահմեդականներն են ստանում երկրի ապագայի շուրջ իրենց խոսքն ասելու հնարավորություն։

Սակայն հույսն այստեղ միածուլվում է դառն իրականության հետ, ինչը ցույց տվեց Ռամադիում սուննի նշանավոր մի գործչի սպանության փաստը։ Չնայած ապստամբ ուժերը համաձայնվել են հարձակումներ չիրականացնել, քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են նոր բռնություններ։ Թուք ալ-Սալահանին կարծում է, որ Իրաքում դեպի կայունություն տանող ուղին շատ երկար է ու վտանգավոր։

Աշխարհի 15 երկրներում հաստատված են ընտրական կենտրոններ։ Օտար երկրներում բնակվող իրաքցիները քվեարկությանը կարող են մասնակցել մինչեւ հինգշաբթի։

XS
SM
MD
LG