Մատչելի հղումներ

Իրանը հերքում է հրեաների ողջակիզումը


(file photo)" hspace=2 src="/armenian/images/ap_Iran_Ahmadinejad_file_210_1.jpg" width=210 align=left vspace=2 border=0>

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը միջազգային համայնքին զայրույթ է պատճառել հրեական ողջակիզումը հերքելու եւ Իսրայելի փոխադրումը Եվրոպա պահանջելու կոչերով։

Նախագահ Ահմադինեջադն ասում է, թե իրանցիները չեն ընդունում եվրոպական երկրների այն պնդումները, ըստ որոնց Հիտլերն ողջակիզել է միլիոնավոր հրեաների։ Անցյալ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մեքքայում, Իրանի ղակավարն ավելացրեց, որ իր բառերով ՝՝եվրոպացիները պետք է տարածքներ տրամադրեն սիոնիստներին, որտեղ եւ հրեաները թող հաստատեն իրենց երկիրը՝՝։ Գերմանիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը միացան այս հայտարարությունը դատապարտող երկրներին։

Իսկ Վաշինգտոնում, արտգործնախարարության խոսնակ Ադամ Էրելին այն անվանեց զարհուրելի ու դատապարտելի.

՛՛Դրանով միջազգային համայնքում Իրանը հույսեր չի ներշնչում, թե պատրաստվում է հանդես գալ որպես այդ համայնքի վստահելի անդամ։ Նրանք նորից հանդես են գալիս մեծախոսությամբ, որը ե՛ւ թշնամական է, ե՛ւ զուրկ՝ միջազգային համայնքի կողմից ընդունելի որեւէ արժեքից՝՝։

Պարոն Էրելին նշում է, որ նախագահ Ահմադինեջադը հոկտեմբեր ամսին հանդես էր եկել Իսրայելը ոչնչացնելու կոչով։ Իսկ Իսրայելի կառավարության խոսնակ Ռաանան Գիսսինի խոսքերով, Իրանի ղեկավարը բարձրաձայն ասել է այն, ինչն արաբական աշխարհում մտածում են շատերը։ Նա ասել է.

՛՛Սակայն Ահմադինեջադին եւ նրանց, ովքեր կարծում են, թե քարտեզի վրայից հեշտ է Իսրայելին ջնջելը, ուզում եմ հիշեցնել, որ մենք այստեղ ենք եղել 4ՕՕՕ տարի առաջ, շատ ավելի վաղ, քան Ահմադինեջադի նախնիները կգային այստեղ։ Ինչպես եւ աշխարհի յուրաքանչյուր երկրի, Իսրայելին եւս ի ծնե տրված է պապենական իր հողերում հրեական ժողովրդավարական պետություն ունենալու իրավունք՝՝։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խոսնակի խոսքերով գլխավոր քարտուղարը ցնցվել է Ահմադինեջադի մեկնաբանություններից։ Նա նաեւ հիշեցրել է, որ անցյալ ամիս ՄԱԿ-ն ընդունել է մի որոշում, ըստ որի մերժում է հրեական ողջակիզումը ժխտող որեւէ քայլ։

ՄԱԿ-ի միջուկային էներգետիկայի գործակալության ղեկավար Մուհամեդ ԷլԲարադեյն ասում է, թե միջազգային համայնքը սպառում է միջուկային ծրագրերի շուրջ Իրանի նկատմամբ որդեգրած համբերությունը։ Մինչեւ Նոբելյան Խաղաղության մրցանակը ստանալը, Օսլոյում նա հայտարարեց, թե չկան հիմքեր կասկածելու, որ Իրանն ունի միջուկային զենք։ Նրա խոսքերով, լավ կլիներ, որ իր հետ բանակցությունները շարունակելու հարցում Իրանը խրախուսեր եվրոպացի բանագնացներին։

XS
SM
MD
LG